Եգիպտացորենի օգտակար և վնասակար հատկությունները

Եգիպտացորենի հայրենիքը համարվում է Մեքսիկան: Այդ մշակաբույսի հատիկները այնտեղ գտել են 5-7 հազար տարի առաջ: 15-րդ դարի վերջին Կոլումբոսը եգիպտացորենի հատիկներն Իսպանիա բերեց, ու այդտեղից էլ այն սկսեց տարածում գտնել:

Այժմ եգիպտացորենն իր վաճառքի ծավալներով հացահատիկային մթերքների մեջ երկրորդ տեղն է զբաղեցնում:

Եգիպտացորենն արժեքավոր մթերք է: Նրանից պատրաստում են բուսայուղ, ալյուր, փաթիլներ, պոպկորն և այլն: Կիրառվում է նաև դեղագործության և ժողովրդական բժշկության մեջ:

Եգիպտացորենը շատ օգտակար է: Այն իր մեջ B, E, H խմբի վիտամիններ է պարունակում ու այնպիսի միկրոէլեմենտներ, ինչպիսիք են մագնեզիումը, երկաթը, յոդը և նույնիսկ ոսկին:

Սակայն չպետք է մոռանալ, որ մեր օրերում եգիպտացորենի մեջ ԳՄՕ-ի մեծ քանակ է պարունակվում:

Եգիպտացորենը լավ է ազդում աղիների աշխատանքի վրա, օգնում է փորկապության դեպքում: Լյարդի հիվանդություններից տառապող մարդիկ եգիպտացորենի ամենօրյա օգտագործման դեպքում նույնպես կարող են զգալ տարբերությունը, քանի որ եգիպտացորենը լեղամուղ հատկություն ունի:

Երիտասարդ եգիպտացորենն օգնում է փշրել երիկամների քարերը: Նրա եփուկը կարող է օգնել ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում; Այդպիսի եփուկի օրական մեկ բաժակը կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը:

100 գրամ եգիպտացորենի սննդային արժեքը`

3.168 գրամ սպիտակուցներ
1.118 գրամ ճարպեր
18,962 գրամ ածխաջրածիններ
2,613 գրամ բջջանյութ
74,216 գրամ ջուր
7,093 գրամ դեքստրիններ ու օսլա
0,608 գրամ մոխիր
3,219 գրամ շաքար (մոնոսախարիդներ, դիսախարիդներ)
0,017 գրամ օմեգա-3 ճարպաթթուներ
0,539 գրամ օմեգա-6 ճարպաթթուներ
Եգիպտացորենի 100 գրամ հատիկների մեջ եղած վիտամինների քանակը`

B2, ռիբոֆլավին- 0,058 մգ
B5, պանտոտենաթթու- 0,744 մգ
K, ֆիլոհինոն- 0,274 մգ
B9, ֆոլատներ – 45,064 մգ
B1, թիամին- 0,184 մգ
E, տոկոֆերոլային էկվիվալենտ- 0,062 մգ
PP, նիացինային էկվիվալենտ- 1,619 մգ
B6, պիրիդոքսին – 0,053 մգ
բետա-կարոտին – 0,001 մգ
Եգիպտացորենի ձեթը նույնպես շատ օգտակար հատկություններ ունի

Եգիպտացորենի ձեթի օրական 3 ճաշի գդալը կօգնի օրգանիզմից դուրս բերել խոլեստերինի ավելցուկը:

Արդեն հասունացած սերմերի ծիլերի յուղն էլ օգնում է նվազեցնել մաշկային հիվանդությունների ռիսկը: Կանխարգելման նպատակով բավական է օրական մեկ կում այդ յուղից խմելը:

Ստամոքսի հիվանդությունների դեպքում ևս շատ օգտակար է եգիպտացորենի ձեթը: Օրական 2 կումը կօգնի բարձրացնելայդ օրգանի տոնուսը:

Եգիպտացորենի ծիլերի յուղն օգտագործում են շաքարախտի բուժման ժամանակ` որպես օգնող միջոց:

Բացի դրանից, եգիպտացորենի յուղի մեջ կա մաշկի, մազերի ու եղունգների վիճակը լավացնող միացությունների համակարգ:

Եգիպտացորենի վնասը

Եգիպտացորենը կարող է ալերգիկ ռեակցիա սադրել: Եթե մարդը եգիպտացորենի կամ բանջարեղենային անանցանելիություն ունի, ապա պետք է սննդակարգից բացառել այդ մթեքի հիմքով պատրաստված ցանկացած կերակրատեսակ:

Եգիպտացորենի օգտագործումը չի կարելի չարաշահել, քանի որ այն կարող է հանգեցնել ստամոքսի փքվածության:

Տասներկումատնյա աղու կամ ստամոքսի խոցի ժամանակ եգիպտացորենային մթերքները հակացուցված են:

Կերակրող մայրերը նույնպես չպետք է չարաշահեն այն, քանի որ դա երեխայի մոտ կարող է մետեորիզմ հարուցել կամ ստամոքսի ծակոցներ:

Թրոմբոֆլեբիտի հակվածություն կամ երակների թրոմբոզ ունեցող մարդիկ նունպես պետք է իրենց սննդակարգից բացառեն այս մթերքը:

Like this post? Please share to your friends: