Եթե ես հիմա չգրեմ, այլեւս չեմ գրի այդ մասին.. ժողովուրդ ջան, իմացեք ողջ ճշմարտությունը

Եթե ես հիմա չգրեմ, այլեւս չեմ գրի այդ մասին. Օնիկ Գասպարյանին վաղուց եմ ճանաչում, երբ Իջեւանի զորամասի հրամանատար էր, հետո՝ կորպուսի հրամանատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ես միշտ սահմանի վերաբերյալ

նյութեր էի գրում, մենք երբեմն բուռն վե ճեր էինք ունենում, սակայն այդ մարդուն ճանաչեցի որպես հայրենասեր, հաստատակամ սպայի։ Անկեղծ ասած, երբ Արծրուն Հովհաննիսյանը ժողովրդին խաբում էր ռա զմա ճակատից կեղծ հաղթական զեկույցներով, ես մտածում էի, որ Օնիկ Գասպարյանը պետք է ընդվզի, բանակը պետք է կանխի հայրենիքի տարածքների հանձնումը։

Սակայն մենք երեւի շատ բան չգիտենք, հետո կիմանանք։ Օնիկ Գասպարյանի հետ կապված մի պատմություն ասեմ, որ ինքն է պատմել ինձ։ 1990-ականներին ինքը սահմանում ակ անի պայ թյունից վիրավորվել է, ոտքը ծնկից ներքեւ անդամահատել են Իջեւանի հիվանդանոցում։ Մարտական ընկերները ցանկացել են տեղափոխել Երեւան, սակայն Օնիկը դեմ է եղել, ասելով՝ դե, արդեն վիրահատել են։ Ընկերներն իր կամքին հակառակ տեղափոխել են Երեւան։

Իմ հին ընկեր, իմ հայրենակից, հրաշագործ բժիշկ Արտավազդ Սահակյանը նրա ոտքը զննելով՝ անդա մահատված տեղից վերեւ մի թել է կապել եւ գիշերը գնացել տուն։ Գիշերվա ժամը 4-ին Արտավազդ Սահակյանը վատ բան կանխազգալով՝ եկել է հիվանդանոց եւ տեսել, որ իր կապած թելը խորը մ խ րճվել է Օնիկի ոտքի մեջ։

Դա նշանակում է, որ գազային գան գրենա՝ փտ ախտ էր սկսվել, եթե Արտավազդ Սահակյանը առավոտյան գործի գնար, գան գրենան կբարձրանար դեպի կոկորդ եւ կս պաներ Օնիկին։

Արտավազդ Սահակյանը վիրահատելով՝ փրկել է Օնիկ Գասպարյանի կյանքը։ Ես չեմ ցանկանում հերոսացնել Օնիկին, սակայն 30 տարվա լրագրողական աշխատանքի ընթացքում նրա մասին միայն լավ բաներ եմ լսել: Հայրենիքիս համար դ ժվարին պահին ես ՀՀ զինված ուժերի, Օնիկ Գասպարյանի կողքին եմ, Օնիկն էլ ինձնից թող չնեղանա, որ իր պատմածը հրապարակեցի»:

If I do not write now, I will not write about it anymore. I have known Onik Gasparyan for a long time, when he was the commander of the Ijevan military unit, then the commander of the corps. Journalist Voskan Sargsyan wrote about this on his Facebook page. He, in particular, noted. “I always wrote materials

about the border, we sometimes had a storm, but I recognized that man as a patriotic, determined officer. Frankly speaking, when Artsrun Hovhannisyan was deceiving the people with false victory reports from the front, I thought that Onik Gasparyan should revolt, the army should prevent the surrender of the homeland.

But we probably do not know much, we will know later. Let me tell you a story related to Onik Gasparyan that he told me. In the 1990s, he was injured in an explosion at the border, and his leg was amputated below the knee in Ijevan hospital. The comrades-in-arms wanted to move to Yerevan, but Onik was against, saying, well, they have already operated. The friends moved to Yerevan against his will.

Like this post? Please share to your friends: