Եթե ձեզ հունից հանում է կոշիկների տհաճ հոտը, ապա այս նյութը ձեզ համար է

Եթե ձեզ իսկապես հունից հանում է ոտքերի պատճառով առաջացած կոշիկների տհաճ հոտը, ապա այս նյութը ձեզ համար է։ Կոշիկի հոտը կարող է տարօրինակ լինել։ Եթե դուք փնտրում եք պարզ հնարքներ և տնային պայմաններում պատրաստվող միջոցներ, որպեսզի ազատվեք կոշիկների տհաճ հոտից, ապա կարդացեք ստորև ներկայացվող միջոցները։

1. Սննդի սոդա կամ թխելու համար նախատեսված փոշի 

Սննդի սոդան պարունակում է հակաբակտերիալ միջոցներ, որը շատ օգտակար է տհաճ հոտից ազատելու համար։

Ինչպես՞ օգտագործել 
• Վերցրեք 2 ճաշի գդալ սննդի սոդա կամ փխրեցուցիչ և լցրեք կոշիկի մեջ։
• Թողք գիշերվա ընթացքում և հաջորդ օրը մաքրեք կտորով։
• Կրկնեք այս մեթոդը, երբ նորից կարիքը կլինի։

2. Եթերային յուղ 

Եթերային յուղը համարվում է կոշիկների տհաճ հոտից ազատվելու համար հիանալի բաղադրիչ ։

Ինչպե՞ս օգտագործել

• Վերցրեք եթերային յուղը և լցրեք 3-ից 4 կաթիլ ձեր կոշիկների ներսի հատվածում։
• Ծածկեք կոշիկները անձեռոցիկով և թողեք ողջ գիշեր այդ վիճակում։
• Հաջորդ օրը առավոտյան հանեք անձեռոցիկը և դուք կտեսնեք անսպասելի արդյունքներ։ Համոզված եղեք, որ չեք քսել եթերային յուղը կոշիկի մակերևույթին։

աղբյուր

Like this post? Please share to your friends: