Ես կցանկանայի հորդորել իմ հայ բարեկամներին, որ… Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոնի սատարող խոսքը հայերի մասին

Մեր զրուցակիցն է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն Պարոն Բոժկո, պատերազմի այս օրերին Հայաստանում եք։ Ինչպե՞ս եք գնահատում ներկայիս իրադարձությունները։ Ամեն տարի ես գալիս եմ Երևան որպես հայ գրականության թարգմանիչ՝ մասնակցելու ավանդական Թարգմանչաց փառատոնին, ուստի այս տարի ցանկանում էի հայ գրական հասարակության ներկայացնել Վարդան Գրիգորյանի պատմական «Հավերժական վերադարձ» վեպի իմ թարգմանությունը, որը վերջերս լույս է ընծայել Խարկովի Folio հրատարակչությունը:

Եկել եմ մեր սիրուն Երևան կնոջս հետ, իսկ երկու օր հետո Ադրբեջանը սկսեց ռազ մական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Իհարկե, որպես մարդ, ում ստեղծագործական կյանքը կապված է Հայաստանի, հայ գրականության և մշակույթի հետ, ես լիովին աջակցում եմ հայ ժողովրդի արդար պայքարին հարևան պետության ագրե սիայի դեմ: Բացի այն, որ պատ երազմը երբեք լավ բան չի բերում մարդկությանը, ես պատմությունից լավ գիտեմ, թե դա ինչով է սպա ռնում հայ ժողովրդին: Նրանով, ինչ հայ ժողովուրդն արդեն վերապրել է իր դառը պատմության մեջ՝ էթնիկ զտումներ, հայրենիքից վտարում, արյուն և արցունք, հազարավոր ու հազարավոր փախստականներ:

Ուստի մաղթում եմ իմ սիրելի հայ ժողովրդին ուժ ու զորություն, իսկ քաջ հայ զինվորին՝ հաղթանակներ մարտի դաշտում: Այս օրերին ակտիվացել են Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ խոսակցությունները։ Ի՞նչ եք մտածում այդ կապակցությամբ։ Ես գիտեմ, որ այս հարցում հայ հասարակության մեջ կան տարբեր մոտեցումներ: Այստեղ հարկավոր է որոշումն ընդունել՝ ելնելով Հայաստանի պետականության ոչ միայն այժմեական, այլ նաև երկարատև շահերից ՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերն ու անցանկալի հետևանքները, որոնք կարող է բերել նման քայլը: Անգամ մարդը չպետք է մեկ օրով ապրի, առավել ևս պետությունը, երկիրը, որի ղեկավարությունը կրում է ողջ պատասխանատվությունը ոչ միայն ներկայիս քաղաքացիների, այլ նաև ապագա սերունդների առջև: Ուստի ես կցանկանայի հորդորել իմ հայ բարեկամներին խոհեմ լինել այս հարցում: Եվ ես հավատում եմ, որ նրանց քայլերը ճիշտ կլինեն:

Միջազգային արձագանքը այս ահաբեկչական գործողություններին ինչպե՞ս եք գնահատում։ Լեռնային Ղարաբաղում պատե րազմը համաշխարհային արձագանք է գտել: Մենք բոլորս ականատես ենք եղել աննախադեպ բարոյական աջակցության հայ ժողովրդին, որը պաշտպանում է իր գոյության իրավունքը: Միևնույն ժամանակ, այս օրերին կարևորվեց աշխարհի առջև ծառացած մի շարք խնդիրների լրջությունը, հատկապես ագրե սիան դադարեցնելու և զավթ իչին կարգի բերելու հիմիկվա աշխարհակարգի անկարողությունը:

Ուկրաինան դա զգաց, երբ ռուսական ագրե սիայի արդյունքում մենք կորցրեցինք ուկրաինական տարածքների զգալի մի մասը: Ինչպես և Հայաստանի դեպքում, մենք լսեցինք տարբեր երկրներից սատարելու, աջակցության խոսքեր, բայց, ըստ էության, Ուկրաինան մնաց մեն-մենակ զավթիչի դեմ, որի բանակը շատ անգամ գերազանցում էր ուկրաինական զինված ուժերը:

Եվ միայն մեր զինվորների քաջության, մեր ժողովրդի լավագույն որդիների զո հաբերության գնով մենք կարողացանք դիմադրել թշնամուն: Հետևաբար, իհարկե, միջազգային աջակցությունը կարևոր է, այն պետք է փնտրել, սակայն առաջին հերթին պետք է ապավինել սեփական ուժին: Իսկ այժմ հայությունն ուժեղ է ինչպես երբևէ, նկատի ունեմ առաջին հերթին հայկական սփյուռքը: Եվ իհարկե հարկավոր է, որ Հայաստանում լինի ազգային միասնություն, Հայրենիքը վեր է ամեն ինչից:

Ուկրաինան ինչպե՞ս է, ըստ Ձեզ, դրսևորում իրեն։ Այս պարագայում չեզոքություն պահպանելը ճի՞շտ է արդյոք։ Ուկրաինան, ինչպես և շատ այլ երկրներ, անտարբեր չի մնացել Լեռնային Ղարաբաղում պատ երազմի նկատմամբ, հնչել են մտահոգված հայտարարություններ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության կողմից, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի ուղերձը ՝ դադարեցնել ռազ մական գործողությունները, նստել բանակցությունների սեղանի շուրջ ու փորձել լուծել վի ճելի հարցերը խաղաղ ճանապարհով:

Ես գիտեմ, որ Հայաստանում և Ուկրաինայի հայկական համայնքում շատերը կարծում են, թե մեր պետությունը պետք է ավելի ակտիվ դիրքորոշում ստանձներ այս հակամար տության մեջ: Ես էլ եմ այդ կարծիքի: Հիշում եմ՝ Հայաստանում Ուկրաինայի դեսպան եղած ժամանակ Ուկրաինան նույնիսկ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջև բանակցություններ էր կազմակերպում ադրբեջանա-հայկական հակամար տության կարգավորման համար: Այնպես որ, չեմ բացառում, որ մեր այդ տարիների

դիվանագիտական ​​փորձը կարող է օգտակար լիներ, եթե մեր իշխանությունն ունենար, ինչպես ասում են, քաղաքական կամք: Ես ինքս մի քանի օր առաջ Կիևի հինգերորդ հեռուստաալիքի եթերում ասում էի, որ այն ժամանակ, երբ արյուն է թափվում, երբ մարդիկ զո հվում են, պետք է անել հնարավորը՝ արյունահե ղությունը դադարեցնելու համար:

Քանի որ ռազ մական ճանապարհով հայ-ադրբեջանական վե ճը լուծել չի լինի: Եվ իզուր է Ադրբեջանը իրեն պատրանքներով փայփայում, թե ունենալով որոշակի ռազ մական առավելություն՝ կկարողանա իր ծրագրերն իրականացնել մարտի դաշտում: Պատմությունը բազմիցս ապացուցել է, որ ամեն ինչ չէ, որ որոշվում է զեն քով, շատ բան կախված է զինվորների մար տական ​​ոգուց: Իսկ հայերի մար տական ​​ոգին հիմա բարձր է, քան երբևէ: Եվ ես դա տեսնում եմ ամեն օր իմ սեփական աչքերով, լինելով հենց այստեղ՝ Հայաստանում:

Like this post? Please share to your friends: