Երեխաներին հեռու տարեք էկրաններից նոր դիտեք ՍԱ. Ահա, թե ինչ դաժանությամբ է անցնում Քրդերի մոտ ամուսնական առաջին գիշերը. նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ է տրվում չդիտել

Վառոդով լցված թղթե արկերի աղմուկից ականջներս արդեն ցավում են: Սակայն մեծերի հսկողությունից վերջապես ազատված երեխաները չեն պատրաստվում կանգ առնել՝ գետնին նետելով հերթական «պայթուցիկները»: Նրանց մայրերը տնով ու բակով մեկ վազվում են՝ նորանոր ուտեստները ձեռքերին, իսկ հայրերը վայելում են այդ ուտեստները ընդարձակ, լուսավոր վրանում:

 

Այսօր հարսանիքի երկրորդ օրն է Արմավիրի Արգավան գյուղի քրդական ընտանիքում: Հին ժամանակներում քրդական հարսանիքներին ընդունված էր հրացաններից կրակել. այդ կերպ դաստաբրակները (փեսայի ախպերացուները կամ երդումնեղբայրները) իբր չար ոգիներին քշում էին նորապսակներից: Հիմա թղթե արկերը փոխարինել են հրացաններին:

Ետնաբակում բացած վրանում առավել քան հարյուր տղամարդ քավորի գլխավորությամբ ուտում-խմում են արդեն մի քանի ժամ: Շուտով նրանք կգնան հարեւան Արազափ գյուղ՝ հարսի ետեւից: Հյուրերի քեֆն արդեն բավականին լավ է, ինչը զարմանալի չէ. երեկ գառ մորթելու հանդիսավոր արարողությունն էր, որից հետո կրկին հավաքվում են ու ուտում-խմում գրեթե ամբողջ գյուղով:

Նախկինում քրդական հարսանիքները տեւում էին յոթ օր, հիմա՝ երկու կամ երեք:

Անդրկովկասցի քրդերի մեջ ընդունված էր ամուսնության վեց ձեւ՝ բեշիկ քյարթմա ( օրորոցախազ), նշանկըրըն (սովորական նշանադրություն), փախցնելը , սարդառունշտանդն (աղջիկը գնում էր սիրելիի տուն), բարդելի (մի քրդի դուստրը եւ որդին ամուսնանում էին մեկ այլ քրդի որդու եւ դստեր հետ) ու բազմակնություն :

Նահրոն՝ ծագումով քուրդ բրիտանացի էթնոերաժշտագետը, ով ուսումնասիրում է հայկական քրդերի երաժշտական ավանդույթը, բացատրում է, որ հիմա քրդերի մեջ գործածվում է միայն նշանկըրընը , եթե նորապսակների ծնողներն ունեւոր են, եւ փախցնելը , եթե նրանք հնարավորություն չունեն հարսանիքի ծախսերը հոգալու: Այդ ժամանակ երկու ընտանիքների փոխադարձ համաձայնությամբ երիտասարդը փախցնում է իր ապագա հարսնացուին:

Իլյիչ անսովոր անունը կրող փեսայի ընտանիքն ունեւոր է, այնպես որ սա սովորական նշանադրություն է: Իլյիչին ընկերները Համիդ են անվանում: Նա քսաներկու տարեկան է, իր հարսնացու æեմման՝ տասնութ. ամուսնանալու համար ամենահարմար տարիքն է քրդերի մոտ:

Համիդը խաչեղբոր ու բարեկամների ընկերակցությամբ կանգնած է բակում ու ժպտում է: Նրա սեւ բաճկոնի տակից երեւում են խաչված ժապավենները՝ սպիտակ ու կարմիր: Ժապավենների վրա ռուսերեն գրված է՝ «պատվարժան վկա»:

-Ինչու՞ է ժապավեններին գրված «պատվարժան վկա»:

-Ես չգիտեմ՝ այնտեղ ինչ է գրված,- Համիդը ամոթխած ժպտաց:- Ես անգրագետ եմ, ավարտել եմ միայն չորս դասարան: Իսկ ժապավենները… Դե, դա մեր սովորույթն է:

Այդ սովորույթը ոչ ոք չի կարող բացատրել, ինչպես նաեւ այն սովորույթների մեծ մասը, որոնց իրենք հետեւում են:

Վերջապես հյուրերը դուրս եկան բակ՝ պարելու. վերջին «արարողությունը» հարսնացուի գյուղ մեկնելուց առաջ: Բոլոր պարերը շուրջպար են՝ պարզ, հիշվող շարժումներով, զուռնա-դհոլի ուղեկցությամբ:

Խաչեղբոր ձեռքին մրգերով, մեծամասամբ խնձորներով լի ծառի ճյուղ է, որի վրա կտոր է փաթաթված: Խաչեղբայրը ճյուղը մոտեցնում է պարողներին, եւ բոլորը դրամ են դնում կտորի մեջ:

Մի լավ պարելով՝ հյուրերը նստեցին մեքենաները, որոնց մեջ բավական շատ են նոր արտասահմանյան մեքենաները, եւ գնացին Արազափ:

Արազափում տղամարդիկ դարձյալ տեղավորվեցին վրանում: Վրանում զուռնա- դհոլին փոխարինեց սինթեզատորը: Քուրդ երգիչը երգում է հիմնականում սիրո մասին:

Հարսնացուի բարեկամուհիները զարդարում են նրան փոքր սենյակում: Գյուղի կանայք տեղավորվել են նստարաններին ու բակի մեծ քարերին եւ «օժիտատես» են անցկացնում. օժիտն, ի դեպ, բավականին տպավորիչ է: Մ

ի քանի տղամարդ խնամքով բեռնատար մեքենա են տեղափոխում օժիտի մաս կազմող կահույքը՝ սպասքապահարանը եւ զգեստապահարանները: Իհարկե, ավելի հեշտ կլիներ պահարանի դարակները մասնատել ու մաս-մաս տեղափոխել, սակայն այդպես տպավորիչ տեսքը կկորեր: Լավ է, որ գոնե սպասքը հանեցին պահարանից այն մեքենայում բեռնավորելուց առաջ:

Հարսնացուի մոտ ազգականուհիները նրա մոր գլխավորությամբ կապում են անկողնու սպիտակեղենով եւ հագուստով բոխչաները:

My ears are already aching from the noise of paper cannonballs. However, children who have finally been released from adult control are not going to stop throwing the next “explosives” at the ground. Their mothers run around the house and the yard with new dishes in their hands, while their fathers enjoy these dishes in a spacious, bright tent.

Today is the second day of the wedding in the Kurdish family of Argavan village in Armavir. In ancient times, Kurdish weddings were used to fire rifles; In this way the bridesmaids (brother-in-law or brothers-in-law) allegedly drove the evil spirits out of the newlyweds. Now paper shells have replaced guns.

More than a hundred men, led by a godfather, have been eating

Like this post? Please share to your friends: