Երիտասարդը 5 ժամ անդադար բռնաբարել է 90-ամյա տատիկին.Տատիկը պատմում է 5 ժամյա տանջանքների մասին

Բռնաբարությունը ուղղված է կնոջ սեռական ազատություն կամ մինչև 16 տարեկան աղջիկների սեռական անձեռնմխելիության դեմ։ Բռնաբարությունից տուժող կարող է հանդիսանալ միայն իգական սեռի ներկայացուցիչը։

 

Բռնաբարության օբյեկտիվ կողմը բնութագրվում է տղամարդու սեռական հարաբերությամբ կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով։ Օբյեկտիվ կողմը ձևավորվում է 2 տեսակի գործողությունների կատարմամբ՝

Սեռական հարաբերություն,
Ֆիզիկական բռնության գործադրում կամ դրա օգտագործման սպառնալիք, կամ տուժողի անօգնական վիճակի օգտագործում։ Բռնաբարության հանցակազմում խոսքը միայն բնական սեռական հարաբերության մասին է։ Այս տերմինն իրավաբանական չէ, ուստի այն պետք է հասկացվի այնպես, ինչպես բնորոշվում է բժշկության մեջ, ավելի կոնկրետ սեքսոլոգիայում։ Բնական է համարվում այն սեռական հարաբերությունը, որը կարող է հղիություն առաջացնել։

Հետևաբար տղամարդու և կնոջ հակաբնական սեռական հարաբերությունը, որը տեղի է ունենում կնոջ կամքին հակառակ, ոչ թե բռնաբարություն, այլ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է, որի միջոցով հանցավորն իր սեռական կրքերին հագուրդ է տալիս խաթարված ձևով։ Այդ արարքը նախատեսված է ինքնուրույն հանցակազմով։

Ըստ քր. օր-ի հոդված 139-ի՝ սեքսուալ բնույթի, այդ թվում՝ համասեռական գործողությունները տուժողի կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ տուժողի անօգնական վիճակն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով։

Ֆիզիկական բռնաբարությունը հանցավորի հետ սեռական կապի մեջ մտնելուց խուսափելու նպատակով կնոջ ցուցաբերած դիմադրությունը ճնշելու, հաղթահարելու, ինչպես նաև նրան օգնության կանչելու հնարավորությունից զրկելու նպատակով տուժողի կամ այլ անձանց նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրելն է՝ նրանց ծեծելը, մարմնական վնասվածքներ հասցնելը և այլն։

Այսպիսով, բռնաբարության հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ մինչև բռնության գործադրումը կամ դրա ընթացքում կնոջ դրսևորած վարքագիծը վկայի տվյալ անձի սեռական հարաբերության մեջ մտնելու՝ նրա ցանկության բացակայության մասին։ Բռնություն գործադրելու սպառնալիքն արտահայտվում է նրանում, որ հանցավորը, կնոջ կամքին հակառակ, նրա հետ սեռական հարաբերության մեջ է մտնում՝ նրա կամ այլ անձի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու սպասռնալիքի միջոցով տուժողի դիմադրությունը հաղթահարելով։

Բռնություն գործադրելու սպառնալիքը կարող է արտահայտվել ինչպես բանավոր, այնպես էլ գործողությամբ, որի էությունը հանգում է տուժողի կամքը ճնշելուն։ Հանցավորը նաև կարող է համատեղել այս երկուսը։ Բռնաբարությունը համարվում է տուժողի անօգնական վիճակն օգտագործելով կատարած, եթե դա տեղի է ունեցել այնպիսի անձի նկատմամբ, ով որոշակի հանգամանքների ուժով մշտապես կամ ժամանակավորապես զրկված է եղել հանցավորին դիմադչություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու հնարավորությունից։

Տուժողը համարվում է ֆիզիկապես անօգնական վիճակում գտնվող, երբ գիտակցում է իր հետ տեղի ունեցող գործողությունների սեքսուալ բնույթը, բայց ի վիճակի չի լինում դիմադրել հանցավորին՝իր ֆիզիկական թերությունների կամ հիվանդության հետևանքով և այլն։ Տուժողը համարվում է հոգեպես անօգնական վիճակում գտնվող, երբ հանցավորի գործողությունների բնույթն ու նշանակությունը չգիտակցելու կամ չզգալու հետևանքով չի գիտակցում դիմադրելու անհրաժեշտությունը և զրկված է լինում նաև պաշտպանական գործողությունների դիմելու կարողությունից։

Rape is directed against the sexual freedom of a woman or the sexual immunity of girls under 16 years of age. Only a female representative can be a victim of rape. The objective aspect of rape is characterized by the sexual intercourse of the man with the woman, against her will, by violence or threat of violence against her or another person, or by the helplessness of the woman. The objective is formed by performing two types of actions:

Sexual intercourse,
The use of physical violence or the threat of its use, or the use of a helpless victim. In the crime of rape, we are talking only about natural sexual intercourse. This term is not legal, so it should be understood as it is defined in medicine, more specifically sexology. Sexual intercourse that can lead to pregnancy is considered natural. Consequently, the unnatural sexual intercourse between a man and a woman, which takes place against the will of the woman, is not a rape but a violent act of a sexual nature, by which the perpetrator disrupts her sexual passions.

Like this post? Please share to your friends: