Երկիր, որտեղ հորս արև-մորս արևով են խոսում, անգամ հաճախ «շան տղա» լինում…Հովհաննես Ազոյան

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հեղափոխությունը շարունակվում է… Այո հեղափոխությունը դեռ չի ավարտվել, քանի դեռ Մեր Քայլը, մեր վերջին քայլը չէ։ Օրերս ես արեցի իմ հերթական քայլը և անդամագրվելու հայտ ներկայացրի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, որովհետև վճռական եմ տրամադրված եռանդս ներդնելու մեր երկրում բարեփոխումներ իրականացնելու գործին։ Քանի, որ չեմ ուզում ապրել անցյալի Հայաստանում, որտեղ դատավորը նստած զանգի է սպասում, որտեղ 10 000 դրամով կարող են մարդ գնել, որտեղ ստեղծված բարիքը թալանվում է մի քանիսի կողմից, որտեղ այդ մի քանիսի ընտրվելու համար, ամեն ստոր ու սարսափելի բան արվում է՝ թաղի խուժանին մեծարելուց, մինչև մարդասպանություն:

 

Երկիր, որտեղ վերելակն այնքան անմխիթար վիճակում է, որ մտածում ես, որ վերջդ եկել է: Երկիր որտեղ գողանալն այնքան սովորական է, որ հաճախ մոռանում են, որ գողոնի մեջ տուշոնկա էլ կա……………..երկիր, որտեղ երիտասարդները՝ անկախ տարիքից ու սեռից, հորս արև- մորս արևով են խոսում, անգամ հաճախ «շան տղա» լինում: Երկիր, որտեղ աղբը մարդուց շատ է, որովհետև այդ երկրում մեր կյանքի ամենաարժեքավոր երևույթը՝ մարդը, արժեք չունի և պետք է չունենա, որ 10 000 արծաթով գնես նրա ապագան: Ոչ ի պատիվ մեզ, սա մեր անցյալն էր ու ի պատիվ մեզ, ազատեցինք մեզ այդ դժոխքից, բայց դեռ չենք կառուցել արժանապատիվ ու զարգացող Հայաստան, որի մայրաքաղաքը Երևանն է, այն Երևանը, որ վաղն է գալու……այո այսօր Երևանը դեռ ազատագրված չէ…Մի քանի օր հետո գալու է մեր մայրաքաղաքը ազատագրելու ժամանակը։

Ես անում եմ իմ հերթական քայլը և հորդորում եմ քվեարկել «Իմ Քայլը» դաշինքին և իմ քաղաքապետի թեկնածուին՝ Հայկ Մարությանին» ։

Like this post? Please share to your friends: