Երևանում կատաստրոֆա է…. խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի. վթարի է ենթարկվել Վանեցյանի, Հակոբյանի և Նազարյանի մեքենաները..այս պահին նրանց վիճակների մասին

խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:35-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ «Ոսկե համբույր» ռեստորանահյուրանոցային համալիրի դիմաց

 

: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատար ГАЗель-ը բախվել է ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին, կողաշրջել այն և ինքն էլ դուրս եկել հանդիպակաց երթևեկելի

գոտի ու կողաշրջվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի

5-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության

ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, սակայն, քանի որ վթարի հետևանքով տուժածներ չկան, վարորդներն էլ հրաժարվել են

բժշկական օգնությունից, հետաքննչական բաժանմունքը անելիք չունի: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան դարձի բերելու համար օգտագործվեց հատուկ քարշակ-վերամբարձ կռունկ և մինչ ճանապարհային

ոստիկաններն ու քաղաքացիները դարձի կբերեին ավտոմեքենան, նշված հատվածում երթևեկությունը խցանվել էր՝ հասնելով 5-6 կիլոմետրի: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության

օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/12/05/1142199/

Today, December 5, a major car accident occurred in Yerevan. At about 11:35 pm, in front of the Golden Kiss restaurant complex on Isakov avenue, they collided with a GAZ

Like this post? Please share to your friends: