Երևանում 20-ամյա աղջիկը ցած է ընկել շենքի 11-րդ հարկից. ոստիկանները պարզում են՝ տեղի ունեցածը ինքնասպանության փորձ է, թե՝ դժբախտ պատահար

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տարբեր աստիճանի վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի աղջկա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են , որ վիրավորը Նոր Նորք վարչական շրջանի շենքերից մեկի բակից է տեղափոխվել հիվանդանոց։ Մինչ համալսարանական հիվանդանոցի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ նա 20 տարեկան է և իրենց շենքի 11-րդ հարկից ցած է ընկել։

Այս պահին նշված վայրում աշխատում են Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ պարզելու համար տեղի ունեցածը ինքնասպանության փորձ է, թե դժբախտ պատահար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Like this post? Please share to your friends: