Զարմանքից աչքերներդ բաց կմնա, երբ տեսնեք, թե ով է Ռոզա Ֆիլբերգի ընտրյալը․ Պարզվում է նա բոլորիս հայտնի․․․

Երգիչ Մհերը (Մհեր Մեսրոպյան) այս տարի մի շարք գործնական ծրագրեր է կազմում: Առաջիկայում նա պատրաստվում է թողարկել իր նոր ձայնասկավառակը, որում ընդգրկված կլինեն հեղինակային երգեր. դրանք նոր գործեր են, որոնք հանդիսատեսը չի լսել:

 

Մհերը «Ժողովուրդ»-ին պատմել է, որ պատրաստվում է երկրպագուներին ներկայացնել նաեւ նոր տեսահոլովակներ, եւ նոր զուգերգեր. «Առաջին դուետը կներկայացնեմ իմ հարազատ քույրիկի հետ, այս նոր երգը հենց քրոջ եւ եղբոր հարաբերությունների մասին է»,-ասաց նա:

Մենք Մհերից հետաքրքրվեցինք` արդյոք իր քույրիկը պրոֆեսիոնալ երգչուհի է, ի վերջո, ով է նա, եւ ինչպես որոշվեց, որ վերջինս պետք է մուտք գործի երգարվեստի ասպարեզ: «Քույրս վաղուց է երգում, բայց այս ոլորտում իր առաջին քայլերն է անում,

եւ մենք ցանկացանք, որ մեկնարկը լինի հենց մեր դուետով: Ես, բնականաբար, օգնում եմ նրան: Քրոջս անունը Ռոզա է, նա ներկայանում է որպես Ռոզա Ֆիլբերգ. Ֆիլբերգը վերջինիս կեղծանունն է, նա 25 տարեկան է»,-պատմեց երգիչը:

Հաջորդ դուետը Մհերը կկատարի երգչուհի Սոնայի հետ: Նրանք արդեն պատրաստվում են տեսահոլովակի նկարահանմանը: Ավելի վաղ մեզ հետ զրույցում Մհերը նշել էր, որ ռուսական շոու-բիզնես մուտք գործելու ցանկություն ունի:

«Կոնկրետ ծրագրեր կիրականացվեն այն ժամանակ, երբ կունենանք հովանավորչությանն առնչվող կոնկրետ առաջարկներ: Գաղտնիք չէ, որ ռուսական շոու-բիզնեսը բացի այն, որ գործում է կապերի եւ ծանոթությունների հաշվին, պահանջում է նաեւ մեծ ներդրումներ»,-ասել էր նա:

Իսկ մեր այն հարցին, թե արդյոք Սոնայի հետ զուգերգը ռուսական շոու-բիզնեսում հաջողություն գրանցելուն միտված քայլ չէ, երգիչը պատասխանեց. «Սոնայի եւ իմ դուետը հենց ռուսական շոու-բիզնեսի ֆորմատի երգ է, որի մի հատված էլ

կատարում ենք հենց ռուսերենով: Տեսնենք` որքանով բախտներս կբերի: Ի դեպ, նշեմ, որ իմ «Ո՞վ է, ո՞վ է» երգը Մոսկվայում մեծ տարածում է գտել, այն հաճախ կարելի է լսել Радио Восток-ի եթերում: Կամաց-կամաց առաջ ենք գնում, բայց պետք է ասեմ, որ ռուսական շուկայում շատ դժվար է որեւէ քայլ անելը, այնտեղ մրցակցությունը շատ մեծ է»:

Singer Mher (Mher Mesropyan) is making a number of practical projects this year. In the near future he is going to release his new CD which will include author songs. these are new acts that the audience has not

 

heard. Mher told Zhoghovurd that he plans to present new videos and new songs for fans. “I will perform the first duet with my sister, this new song is about the brother and sister relationship,” she said.

We inquired of Mher whether her sister was a professional singer, after all, who she was, and how it was decided that she should enter the arena. “My sister has been

singing for a long time, but she is making her first steps in this field, and we wanted the duo to be the start. I naturally help her. My sister’s name is Rosa, she is Rosa Gilbert. Zilberg is his last name, he is 25 years old, ”the singer said.

 

The next duo will perform with singer Sona. They’re already getting ready to shoot the video. Earlier in the conversation, Mher mentioned that he wanted to enter Russian show business.

“Specific projects will be implemented when we have concrete proposals for sponsorship. It is no secret that the Russian show business requires not only investments but also large investments, “he said.

In response to our question whether the pairing with Sona is not a step towards success in Russian show business, the singer answered: “Sona and my duo is a Russian show business song, a part of which we perform in Russian. Let’s see how lucky I am.

By the way, I must say that my song “Who is who?” Has become popular in Moscow, and it can often be heard on Radio Vostok. We are slowly moving forward, but I must say that it is very difficult to make any move in the Russian market, there is great competition there. ”

Like this post? Please share to your friends: