Թավշյա հեղափոխությունից հետո ամենաաղմկահարույց հանցագործներին տապալեցին պոլին․ ինչ զզվելի գործողություններ են արել աներն ու փեսան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչ Հրանտ Գասպարյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոն նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ, 58-ամյա Գրիգոր Բողոջոջյանի և 32-ամյա Արման Սողոմոնյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,

վերջիններիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և նշված անձինք դատարանից տեղափոխվել են ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք փեսա ու աներ են և տևական ժամանակ է, մայրաքաղաքի մի քանի վարչական շրջաններում կարողանում էին հատուկ հարմարեցված

բանալիներով բացել բնակարանների դռներ և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի իրեր, այդ թվում՝ ոսկյա, արծաթյա զարդեր, կենցաղային իրեր, ժամացույցներ, վզնոցներ, արձանիկներ, խմիչքներ, ինչպես հայտնի «Золотая антилопа» մուլտֆիլմում՝ անկուշտի նման տարել են ինչ հնարավոր է: Նրանց հայտնաբերելու համար նույնիսկ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի կարգարդությամբ՝ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, սկսել էին հսկայածավալ օպերատիվ – հետախուզական միջոցառումներ, նույնիսկ ոստիկանության բաժիններում պայքար էին տանում, թե ով է ի վերջո դրանց դեմն առնելու, տվյալ դեպքում՝

հայտնաբերելու նրանց: Ի վերջո, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, օպերատիվ տվյալներ են ստանում հանցավոր խմբի անդամների մասին ու մի քանի օր շարունակ դարանակալումներ են իրականացրել ու երբ արդեն վստահ են եղել, թե ովքեր են այդ «անորսալի բնակարանագողերը», ՀՀ ոստիկանապետի հանձնարարականով գործի են անցել և իրականացրել «Գողի ու… օրը 40 օր է» օպերացիան: Արաբկիրի ոստիկանությունում տեղեկություններն այնքան հավաստի են լինում, որ

արդեն համագործակցելով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության՝ վարչության պետ Վարդան Վարդանյանի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ, բռնում են կասկածյալներին ու բերման ենթարկում Արաբկիրի ոստիկանություն: Փաստերի ճնշման տակ ոստիկանները հայտնաբերում են նաև մեծ քանակի գողացված ապրանքներ, որոնք բերման

ենթարկվածները թալանել էին մի քանի տասնյակ տներից: Գ. Շամշյանի տեղեություններով՝ նրանք երկուսն էլ նախկինում եղել են դատապարտված, աները նույնիսկ դատապարտված է եղել սպանության համար: Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է, այլ բնակարանային գողություններ նույնպես կատարած լիեն: Շատ բնակարանատերեր էլ իրենց բնակարանների թալանման մասին ոստիկանություն չեն դիմել ու հիմա, երբ իմանան և տեսնեն գողացված

ապրանքները, կհիշեն իրենց տան գողության մասին: Հայտնաբերվել են նաև հատուկ սարքված բանալիներ և փականներ բացելու սարքեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

According to SHAMSHYAN.com, today, February 8, Hrant Gasparyan, Senior Investigator of the Arabkir Investigation Division of the Yerevan Investigation Department of the Investigation Committee of Armenia, filed a motion with the Central Jurisdiction Court of Yerevan to issue a two-month pre-trial detention sentence. Residents of the region, 58-year-old G

Like this post? Please share to your friends: