«Թող ես էլ պատմության մեջ մտնեմ որպես քո կոֆե դնող». Նարեկ Մալյանը` Վովա Գասպարյանին

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական Նարեկ Մալյանը ֆեյսբուքում գրառել է.

«Գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանին իրականում շատ քչերն են ճանաչում։ Նրա հանրային ճանաչվածությունը պատրանք է ստեղծել, որ նրան բոլորը գիտեն։ Նրա ղեկավարությամբ աշխատելը հեշտ է, որովհետև Գասպարյանը առանց խոսքի հասկանում և ճիշտ որոշումներ է կայացնում ի նպաստ համակարգի և պետության։ Նրա հետ աշխատանքային շփումը միշտ ուսուցողական բնույթ ունի։ Նրա հետ աշխատելը բարդ է մտերիմ մարդկանց համար՝ որքան մտերիմ ես, այնքան նա ավելի պահանջկոտ ու անզիջում է դառնում քեզ համար։ Ամենաքաշվածները ամենամտերիմներն են)))։
Ծնունդդ շնորհավոր էս երկրի ու պետականության համար մի ամբողջ կյանք դրած բացառիկ խարիզմայով մարդ։ Ծնունդդ շնորհավոր էս պետության մեջ զրոյից համակարգեր կայացրած մարդ։ Ծնունդդ շնորհավոր ոստիկանությունը դեմքով դեպի հասարակությունը շրջած մարդ։ Ծնունդդ շնորհավոր քաղաքացուն ոստիկանի հետ հաշտեցրած հրամանատար։ Թող ես էլ պատմության մեջ մտնեմ որպես քո կոֆե դնող։ )))) Թող տենց մտածեն… դեմ չեմ»:

Like this post? Please share to your friends: