Թուրքիայում չի բացառվում ավելի ուժգին երկրաշարժը . միայն տեսնեք, թե ինչ է կատարվում

Թուրքիայի Իզմիր քաղաքում փրկարարները շարունակում են նախորդ օրը տեղի ունեցած 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով փլուզված շենքերից դիակների դուրսբերման աշխատանքները: Մինչ այժմ գրանցվել է ավելի քան 800 վիրավոր, կան մոտ երեք տասնյակ

մահացածներ: Սակայն մահացած անձանց թիվը ճշգրիտ չի հայտարարվում, քանի որ ավելի քան 180 անձանց այստեղ դեռեւս չեն հայտնաբերել, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Երկրաշարժի արդյունքում, որը հարվածել էր նաեւ Հունաստանին, թուրքական Իզմիր քաղաքում փլուզվել է քսան շենք:

Որոնման աշխատանքներն ավարտված են համարվում դրանցից ութում: Մոտակայքում կառուցվել են վրանային ժամանակավոր ճամբարներ, որտեղ այս պահին գտնվում է Թուրքիայի 2000 քաղաքացի:

Այստեղ փրկարարական աշխատանքները մեծապես տուժում են հետերկրաշարժային ցնցումների պատճառով: Մինչ այժմ գրանցվել է ավելի քան 400 հետերկրաշարժային ցնցում: Չի բացառվում ավելի ուժգին երկրաշարժ տեղի ունենալու հնարավորությունը:

In the Turkish city of Izmir, rescuers are continuing to remove bodies from buildings that collapsed in a magnitude 7 earthquake the previous day. More th

an 800 people have been injured so far, and there are about 30 dead. However, the exact number of dead is not announced, as more than 180 people have not been found here yet, “Voice of America” ​​reports. Twenty buildings collapsed in the Turkish city of Izmir as a resu

Like this post? Please share to your friends: