Ժամանակին մեր թեկնածուն Նիկոլն էր. մեկ էլ՝ ձայները հաշվեցին, ու սարսափ. ի՞նչ է պատմում Լիզա Ճաղարյանը

Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ինչ որ պատմում եմ, Տիգրան Առաքելյանը կհաստատի։ Ու եթե ինչ-որ բան սխալ եմ հիշում, թող ուղղի։ Նույն ընտրատեղամասում էինք, Տիգրանը վստահված անձ էր, ես էլ՝ լրագրող։ Մեր թեկնածուն Նիկոլն էր։

Հանձնաժողովի նախագահը մանկապարտեզի վարիչ մի ուկլադկա արած մազերով տոտա էր, որը ողջ օրը ինձ ու Տիգրանին վերաբերվում էր ընդգծված սիրալիր ու ձեռի հետ էլ ասում էր, որ Նիկոլին սիրում է։ճճ
Մեկ էլ՝ ձայները հաշվեցին, ու ո՜վ սարսափ. պարզվեց՝ Նիկոլը մեկ թե երկու ձայն (լավ չեմ հիշում) ավել է հավաքել ՀՀԿ-ի թեկնածուից։Ու աչքներիս առաջ էս սիրալիր տիկինն այլակերպվեց, կապտեց-կանաչեց, խառնվեց իրար, սարսափահար ինչ-որ տեղ զանգեց, սարսափահար ինչ-որ բան լսեց ու թե՝ պետք է նորից հաշվենք։ Ես ու Տիգրանը բարիկադավորվեցինք, էս սիրալիր տիկինը ոստիկաններ կանչեց, որ մեզ ահաբեկեն, թե ինչ անեն՝ չգիտեմ։ Վերջը, կռիվ-ղալամաղալ, արդյունքում Նիկոլի էդ մեկ թե երկու ձայնը պահեցինք։

Ինչի էր էս տիկինը էսպես կորցրել իրեն, մանավանդ որ մյուս ընտրատեղամասերում իրենց թեկնածուն էր «հաղթել»։

Միայն մե՛կ պատճառով։ Էդ մեկ կամ երկու ձայնի պատճառով էս տիկնոջ ու նրա կամակատարների փո՛ղն էր պակասելու։ Ու դա ծանր հարված էր մի անտանելի մեծ ադամանդակուռ մատանիով էս տիկնոջ համար։

Երեկվա ձայների հաշվարկն եմ հիշում։ Ուրախ-զվարթ հաշվում էին։ Ստվերային փողի հարց չկար։ Գլխներին թափահարվող դագանակ չկար։

ԿԸՀ-ում էլ էր նույն վիճակը, առանց կուչուձիգ գալու թվերն էին հրապարակում, ոչ մեկից չէին վախենում…

Գոնե հիմա հասկացա՞ն, որ փողից ավելի թանկ բան կա էս աշխարհում։ Ու էդ թանկ բանն էն է, որ վախից ու ամոթից հայացքդ չես փախցնում։

Հուսանք՝ հասկացան։

Like this post? Please share to your friends: