Ինչո՞ւ են Հայաստանում քաղցկեղից ավելի շատ մահանում. ապշեցնող բացահայտում

Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժումը որակապես չի տարբերվում արտասահմանյանից։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ առողջապահական գլխավոր քիմիաթերապևտ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի բաժնի վարիչ Հասմիկ Պետրոսյանը, հայտնում է Armeniasputnik.am-ը.

Ու թեև Հայաստանը մի քանի այլ երկրների հետ առաջին տեղն է զբաղեցնում քաղցկեղային հիվանդների մահացության ցուցանիշով, այդուհանդերձ հարցը բուժման կամ դեղորայքի որակը չէ։ Մասնագետի կարծիքով` խնդիրը սկրինինգային ծրագրերի բացակայությունն է, ուշ ախտորոշումը, հասարակության տեղեկացվածության ցածր մակարդակը և մի շարք այլ խնդիրների առկայությունը։

Պետրոսյանը հայտնել է նաև, որ արդեն մշակվել է հիվանդության մակարդակի ու բնակչության մահացության մակարդակի նվազեցման ռազմավարություն, որի ազդեցությունը կերևա հինգ տարի անց։

Նա նշել է, որ քիմիաթերապիայի համար դեղորայքը հասանելի է, բայց հիվանդության որոշ փուլերում ավելի թանկ դեղեր են անհրաժեշտ, ինչը միջին վիճակագրական քաղաքացին չի կարողանում գնել։

Միաժամանակ նա ընդգծել է, որ քաղաքացիների միայն սահմանափակ շրջանակը կարող է անվճար բուժում ստանալ։ Սակայն շատերը սխալմամբ կարծում են, որ քաղցկեղային հիվանդությունները Հայաստանում պետության հաշվին են բուժում։

Նրա խոսքով` առողջապահության համակարգում մի շարք խնդիրներ կան` քիչ աշխատավարձ, սարքավորումների բացակայություն և այլն, ինչը չի կարող չանդրադառնալ անձնակազմի ու հիվանդների բարոյահոգեբանական վիճակի վրա։

 

Like this post? Please share to your friends: