ինչու՞ են Փաշինյանի հարուստ համերկրացիներին Հայաստան հրավիրել. քայլ՝ դեպի Տավուշ

Տավուշի մարզում արտասահմանյան գործարարների համար ֆորում կանցկացվի։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի վարիչ Գուրգեն Հարությունյանը։
Ֆորումին կհրավիրեն այն մարդկանց, ովքեր Տավուշում են ծնվել, բայց հիմա այլ երկրներում բիզնես ունեն։
«Մենք արդեն կապ ենք հաստատել Ռուսաստանում և այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցների հետ», – տեղեկացրեց նա։
Օգոստոսի վերջին ուզում են գործարարներին միասին հավաքել այստեղ, իսկ ֆորումը կկոչվի «Քայլ դեպի Տավուշ»։
Ֆորումն ուզում են Նիկոլ Փաշինյանի հարազատ Իջևանում` մարզկենտրոնում անցկացնեն։ Այստեղ քաղաքականություն չի լինի, միայն տնտեսություն։
Գործարարներին ցույց կտան մարզի ներդրումային հնարավորությունները։ Հիմնականում դա գյուղատնտեսությունն է, սննդամթերքի և, իհարկե, գինու արտադրությունը։ Եվ ոչ միայն։ Սահմանամերձ չորս բնակավայրերում (Բերդ քաղաքում ու մի քանի գյուղերում) «Տավուշ տեքստիլ» ընկերության արտադրամասեր են գործում, որտեղ աշխատանքային ձեռնոցներ են կարում։

Իսկ Նոյեմբերանում փորձում են աշխատեցնել դեռ խորհրդային ժամանակներից մնացած դրոսելային կոճերի գործարանը։

«Այնպես որ հնարավորությունները շատ են, ընտրելու հնարավորություն էլ կա։ Իսկ եթե գործարարներն իրենք ինչ-որ բան առաջարկեն, ավելի լավ։ Մենք միայն ուրախ կլինենք», – հայտնեց Հարությունյանը։
Բացի այդ Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերում կառավարությունն ազատում է բիզնեսը հարկերից (բացի աշխատավարձերի հարկից ու ալկոհոլի, սիգարետի, նավթամթերքի ակցիզից)։ Տավուշում 25 այդպիսի գյուղ ու երկու քաղաք կա` Բերդն ու Նոյեմբերյանը։
Արդյո՞ք Փաշինյանը հյուրերի մոտ կգա, կմասնակցի ֆորումին` դեռ անհայտ է։

armeniasputnik.am

Like this post? Please share to your friends: