Ինչու՞ է հետաձգվել Ռ. Քոչարյանի հարցաքննությունը. հանրությանը մոլորեցրե՞լ են

Հայաստնի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն հուլիսի 25-ին, Մարտի 1-ի գործով հարցաքննության է կանչվել Հատուկ քննչական ծառայություն։ Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, նրա հարցաքննությունը նշանակված է եղել 12։00-ին, սակայն դա իրականությանը չի համապատասխանում։ Ժամի անճշտության հետ կապված տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Ես երեկ տեսա, որ գրել են՝ 12:00-ին պետք է ՀՔԾ այցելենք, բայց դա չի համապատասխանում իրականությանը: Ծանուցման մեջ բոլորովին այլ ժամ է գրված, բայց ես դա իրավունք չունեմ հրապարակել: Օրվա ընթացքում է, բայց ժամը 12:00-ին չի: Մոլորության մեջ են գցել հանրությանը»,-նշեց նա:
Վիկտոր Սողոմոնյանը նշեց նաև, որ հարցաքննությունը տեսաձայնագրվելու է միայն ՀՔԾ աշխատակիցների կոմից և հրապարակման ենթակա չի լինելու:

Like this post? Please share to your friends: