Ինչու է հապաղում Կոռնիձորցի Արոն

Ինչու է հապաղում Կոռնիձորցի Արոն

«Համլետ Հայրապետյանը ԵԿՄ-ի անցյալ չունի, այլ հայտնվել է ԵԿՄ-ում մատները լպստելու, թե գրպանները լցնելու, չեմ կարող ասել, բայց կանոնակարգի համաձայն նա կարող է դատվել շանտաժ անելու համար: Քո վաճառած վկայականները ես քո դեմ կդնեմ, քո կողմից 2-րդ կարգի հաշմանդամներ սարքած մարդկանց եւս կդնեմ քո դեմ», ասել է Արայիկ Խուդավերդյանը` Կոռնիձորցի Արոն:

Նա կոչ է արել վարչապետին դադարեցնել ԵԿՄ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունները: «Տեսնենք քանի ջիպավորներ կցանկանան հայտնվել երկրապահի աթոռին: Տեսնենք այդ 400 տղեքից քանիսը կմնան»:

Համլետ Հայրապետյանը ԵԿՄ փոխնախագահն է: ԵԿՄ-ն որոշել է նախագահի պաշտոնում առաջադրել Վազգեն Սարգսյանի եղբորը՝ Արամ Սարգսյանին:

Կոռնիձորցի Արոն նոր բացահայտում է անում, թեեւ այդ մասին շատերը գիտեին: ԵԿՄ-ն տրամադրում էր ռազմական գործողությունների մասնակցի վկայականներ, հաշմանդամության կարգ էր շնորհում, եւ այլն: Օրինակ, ԵԿՄ-ն որոշել էր, որ պատերազմի մասնակիցներ էին Լֆիկ Սամոն, Տարոն Մարգարյանը, մի շարք այլ օդիոզներ:

Քանի՞ հոգու են նման վկայականներ տվել եւ ինչի՞ դիմաց: Նրանց մեջ եղե՞լ են ապրիլյան պատերազմի օրերին Արցախ մեկնածները, ովքեր անզուսպ թալանի են ենթարկել Թալիշը, հարավի ստորաբաժանումների սպաների տները, գողացել որպես օգնություն ստացված սնունդն ու մեքենաները:

Ընդ որում, գեներալ Մանվելն օրինակ վկայականներ էր բաժանում դեռ պատերազմի տարիներին, իր իսկ խոստովանությամբ՝ ոմն Պալկովնիկ էր դա անում, եւ ինքը առանձնապես տեղյակ էլ չէր:

ԵԿՄ ղեկավարությունը ոմանց համար կենսագրություն էր կեղծում, զբաղվում զենքի ու տուշոնկաների գողությամբ, ներքաղաքական իրադարձությունների ժամանակ գործում ժողովրդի դեմ: Սա է իրականությունը, որքան էլ ԵԿՄ-ի առաքելության մասին հեքիաթներ պատմեն:

ԵԿՄ-ն պետք է լուծարվի որպես նախկին ռազմա-ֆեոդալական ու քրեա-օլիգարխիկ ռեժիմի մնացուկ:

Կոռնիձորցի Արոն չպետք է պարզապես սպառնա, այլ հրապարակի այդ ցուցակները:

աղբյուր

Like this post? Please share to your friends: