Ինչու է հարկավոր ձկան յուղ օգտագործել

Օմեգա-3 ճարպաթթուները բավական հեշտ են յուրացվում և կարևոր են ընդհանուր առողջական վիճակի համար: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ այս ճարպաթթուները լուրջ դերակատարում ունեն հյուսվածքների աճի և զարգացման համար, ինչպես նաև կարևոր են ճանաչողական կարողությունների համար:

Օմեգա-3 ճարպաթթուներն օգնում են.

պայքարել դեպրեսիայի, անհանգստության դեմ
իջեցնել զարկերակային ճնշումը
նվազեցնել սթրեսների բացասական ազդեցությունն օրգանիզմի վրա
պայքարել մաշկի չորության դեմ, նպաստել պսորիազի բուժմանը
նվազեցնել քրոնիկ հիվամդությունների զարգացման հավանականությունը
պայքարել բորբոքման դեմ
նվազեցնել արյան մեջ տրիգլիցերիդների մակարդակը
նպաստել գերակտիվության բուժմանը
լավացել քունը
նպաստել սպիտակուցների սինթեզմանը:
Օմեգա-3 ճարպաթթուններն օգտագործվում են նաև ճարպերի այրման և ավելորդ կիլոգրամներից ազատվելու նպատակով: Դրանց ներառումը սննդակարգ օրգանիզմին հնարավորություն է տալիս ճարպերը վերածել էներգիայի:

Այս ճարպաթթուները կարող են օգնել նաև ավելացնել մկանային զանգվածը:

Like this post? Please share to your friends: