Ինչպես ազատվել կոտրատվող եղունգների խնդրից

Եթե ձեր եղունգները հեշտությամբ կոտրվում են, ուրեմն պետք է հասկանալ դրա պատճառը և լուծել խնդիրը:

Եղունգների հեշտությամբ կոտրվելու և շերտավորվելու պատճառները

Առաջինը՝ օրգանիզմում ոչ բավարար կալցիումի առկայությունն է: Հենց այս տարրն է կարևոր եղունգների առողջության համար: Խնդրի լուծում կարող է լինել կալցիում պարունակող սննդի կամ վիտամինների ընդունումը: Ի դեպ, այս վիտամինը խորհուրդ է տրվում վիտամին D-ի հետ միասին՝ ավելի լավ յուրացվելու համար:

Երկրորդ պատճառը կարող է լինել կրեմնիումի և երկաթի պակասը: Ձեր սննդակարգ ներառեք կանաչ լոբի, հազար, համեմ:

Երրորդ պատճառն արտաքին գործոններն են: Տնային գործեր անելուց ավելի լավ է հատուկ ձեռնոցներ հագնել և օգտագործել խնամող մաքրող հեղուկներ:

Եղունգներն ամրացնելու բաղադրատոմսեր

Եղունգներին ամրություն վերադարձնելու համար պետք է հատուկ միջոցներ օգտագործել: Օրինակ օգտակար են ծովի աղով լոգանքները: Դրա մեջ կան շատ միկրոէլեմենտներ, որոնք հոգ կտանեն ձեր եղունգների մասին:

Կարող եք օգտագործել նաև ձիթապտղի ձեթ: Այն պետք է քսել եղունգներին կամ գոլ լոգանք անել: Այս մթերքը պարունակում է հագեցած յուղեր և վիտամիններ, որոնք օգտակար են եղունգների համար:

 

Ժելատինից լոգանքները նույնպես կարող են իրական հրաշքներ գործել: Նույնիսկ սովորական կիտրոնը, որը կարելի է քսել գիշերը՝ քնելուց առաջ, կօգնի ամրացնել եղունգները:

Այս կամ այն բաղադրատոմսն ընտրելիս հարկավոր է կանոնավոր կիրառել: Մեկանգամյա ընթացակարգը ոչ մի ազդեցություն չի չունենա:

Պետք է նաև կանխել եղունգների կոտրատվելը: Օրինակ՝ օգտագործել եղունգից լաքը հանող միջոց՝ առանց ացետոնի պարունակության և կիրառել նուրբ սղոցիկ:

Like this post? Please share to your friends: