Ինչ է կատարվում իրականում․ Այո, առաջնագծում, բավականին բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել, Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում.

Այո, առաջնագծում, բավականին բարդ, դժվար իրավիճակ է ստեղծվել: Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում: Այստեղ կա մի շատ կարևոր նրբություն, մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները: Այո, նրանց ռեսուրսները շատ մեծ են,

բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառոմ: Ուզում եմ ասել, որ Ադրբեջանը հումանիտար հրադադարի չի համաձայնվում նաև այս պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հումանիտար հրադադարի իմաստն ու նպատակներից մեկն այն է, որ զոհվածների մարմինները հավաքվեն, խնամվեն ու պատշաճ ձևով արվի հուղարկավորությունները և այլն:

Ադրբեջանը վախենում է այս կոնտեքստում երկու բանից:

Առաջինը, որ տասնյակ հազարին մոտ դիակներ, մարմիններ, որոնք պետք է իրենց կազմակերպած էյֆորիայի ֆոնին վերադառնան…

Իմիջիայլոց ասեմ, որ ահռելի քանակի զինտեխնիկայի, զրահատեխնիկայի ահռելի քանակի կորուստներ ունեն:

Մեր հաշվարկներով այս պահին արդեն կորուստները հասնում են միլիարդ ու կեսի: Առավել ևս որ մեքն սկսել ենք խոցել նաև թուրքական բայրաքթաները:

Այո, նաև դա է պատճառը, որ նույնիսկ 24 ժամով հրադադարի չեն գնում:

Երկրորդն այն է, որ այս կոնտեքստում կբացահայտվեն վարձկանների ու թուրքական զորքերի զինվորների դիակները, ինչը համաշխարհային հանրությունը գիտակցել է: Խոսքը վերաբերում է ապացույցների ձեռքբերման տրամաբանությունից խուսափելուն»:

Yes, a rather difficult situation has been created on the front line. Fighting is going on all over the south of Artsakh. There is a very strong nuance here, our observations show that the enemy is already throwing the last reserves into battle. Yes, their resources are vast, but our heroic soldiers inflict indescribable losses. I want to say that Azerbaijan does not agree to a humanitarian ceasefire for this reason. RA Prime Minister Nikol Pashinyan announced this live on Facebook.

“One of the meanings and goals of the humanitarian ceasefire is that the bodies of the victims be collected, cared for and properly buried, etc.”

Azerbaijan is afraid of two things in this context.

The first is that tens of thousands of corpses, bodies that must return to the background of their organized euphoria…

By the way, they have a huge loss of military equipment, armor.

Like this post? Please share to your friends: