Լեռնային Ղարաբաղում սպանված զինյալի հարազատները վրեժխնդիր են եղել ու Սիրիայում պայթեցրել են խմբավորման ղեկավարի ավտոմեքենան FACTOR.AM

Սիրիայի հյուսիսում պայթեցրել են Ադրբեջան ուղարկելու համար զինյալներին հավաքագրող խմբավորման հրամանատարներից մեկի ավտոմեքենան։ Հրամանատարի կողմնակիցները կարծում են, որ դա վրեժից դրդված արել են Լեռնային Ղարաբաղում սպանված զինյալի հարազատները, գրում է EaDaily-ն։ Սիրիայի հյուսիսում գտնվող Բարդ քաղաքում անհայտ անձինք պայթեցրել են «Համզայի դիվիզիայի» հրամանատար Աբու Ջաբերի ավտոմեքենան։ Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը վառվող ավտոմեքենայի տեսանյութն ու հիվանդանոցում գտնվող ծանր վիրավորված հրամանատարի լուսանկարն է հրապարակել: Լրագրողը նշում է, որ չնայած խմբավորման անդամների կարծիքին, պաշտոնապես պայթեցման մեջ մեղադրվել է Քրդստանի աշխատավոր կուսակցությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/294953.html?fbclid=IwAR2OSO-2p0KNNj8lyIzUN5g4sJ3P5eSt8iHwNajrQAvDWL-Lnnq2YXlEU-8

© factor.am

Like this post? Please share to your friends: