Լուսադեմին. ինչ կատարվեց. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարևոր հայտարարություն տարածեց

«Սիրելի՛ հայրենակիցներ, Այս օրերին բոլորիս ուշադրությունը հասկանալիորեն սևեռված է մեր սահմաններին. ադրբեջանական զի նուժը Սյունիքում և Գեղարքունիքում խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանը և արդեն մի քանի օր ապօրինի գտնվում է մեր երկրի տարածքում:

Ներկա իրավիճակում առանձնահատուկ կարևոր է պետության և պետական կառույցների կողմից երկիրը ճգնաժամից հանելու անվերապահ պատասխանատվությունը, հատկապե՛ս անվտա նգության ապահովման հարցերում:

Հորդորում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ԶՈւ գլխավոր շտաբը, ԱԱԾ-ն իրենց գործառույթների շրջանակում գործադրեն բոլոր ջանքերը և ձեռնարկեն ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտ նձ գ ությունների և սահմանային խախտումների:

Ոչ պակաս կարևոր է մեր դիվանագիտական զի նանոցի կիրառումն իր ողջ ուժով: Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումը, միջազգային գործընկերների հետ համագործակցության և դաշնակցային հարաբերությունների խորացումն անհրաժեշտություն են: Այդ հարաբերությունները պետք է կառուցել իրատեսական և նպատակային օրակարգի հիման վրա: Պետք է գործարկել թե՛ ավանդական և թե՛ հանրային դիվանագիտության ամբողջ գործիքակազմը, ներգրավել Սփյուռքը և օգտագործել բոլոր ռեսուրսները:

Ստեղծված իրավիճակը և մեր գործելակերպն ու արձագանքը պետք է հասկանալի և ընկալելի լինեն մեր միջազգային գործընկերների համար:

Հասարակությունը պետք է ժամանակին և ճշգրիտ իրազեկված լինի տեղի ունեցող գործընթացների մասին՝ վստահ լինելով, որ ինքը պաշտպանված է, որ պետությունը, անկախ քաղաքական կամ այլ գործոններից, իրականացնում է իր գործառույթները:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ստեղծված իրավիճակում վերստին հրամայական է համազգային միասնականությունը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք: Միայն այդ դեպքում կարող ենք լուծել անվտա նգային, տնտեսական, ներքաղաքական և մյուս բոլոր խնդիրները: Պետք է գիտակցել, որ մենք ունենք մի սահման՝ Հայրենիքի սահմանը:

Որպես պետություն և ազգ մենք պետք է ունենանք մեկ՝ համապետական և համազգային օրակարգ: Յուրաքանչյուրս՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մեր դերակատարմամբ պետք է գործենք այդ միասնական օրակարգի շրջանակում: Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի շահերը կարող է ներկայացնել ու պաշտպանել միայն ուժեղ, կայուն, միասնական և համախմբված Հայաստանը», — ասված է ՀՀ նախագահի հայտարարության մեջ:

RA President Armen Sargsyan issued a statement.

“Dear compatriots, These days our attention is clearly focused on our borders. The Azeri force in Syunik, in Gegharkunik, has violated the border of the Republic of Armenia, has been illegally in our country for several days.

In the current situation, the unconditional responsibility of the state and state structures to bring the country out of the crisis is especially important, especially in matters of ensuring security.

I urge the RA Ministry of Defense, the General Staff of the Armed Forces, the NSS to make every effort within the framework of their functions, to take the strictest measures against encroachments և on border violations threatening the territorial integrity of the Republic of Armenia.

No less important is our diplomacy because it uses the nanos with all its might. Strengthening Armenia’s international reputation, deepening cooperation with international partners and allied relations are a necessity. These relations must be built on a realistic, purposeful agenda. It is necessary to launch the whole toolkit of both traditional and public diplomacy, to involve the Diaspora, to use

Like this post? Please share to your friends: