Ծննդյան օրը Կարենը գրադի 3 պակետով ոչնչացրել է ադրբեջանական մեկ գունդ և իր ընկերներին ասել հետևյալ խոսքերը… Ի՞նչ է պատմում զոհված հերոսի քույրը

Սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանը լայնածավալ պատերազմ է սկսել Հայաստանի դեմ: Պատերազմում հերոսի փառքով նահատակվել են շատ հայորդիներ, որոնք չեն խնայել ոչինչ` հանուն հայրենիքի ազատության: Այսօր զրուցել ենք նահատակված Կարեն Հարությունյանի քրոջ հետ:

Կարեն Սեյրանի Հարությունյանը, Քաջարան քաղաքից էր: Իր ծննդյան օրը (Կարենը այդ օրը դարձել էր 20 տարեկան) գրադի երեք պակետով ոչնչացրել է ադրբեջանական մեկ գունդ և իր մար-տական ընկերներին ասել հետևյալ խոսքերը` «Տղաներ, կուզե՞ք ձեր ծննդյան օրը այսպիսի հրավառություն լինի»: Մեր հերոս Կարեն, հայրենիքը քեզ միշտ կհիշի `հպարտությամբ: Աստված հոգիդ լուսավորի, ազգի պարծանք:

Կարենի քույրը եղբոր մասին պատմելիս նշեց, որ Կարենը շատ բարի ու լավ անձնավորություն էր: Բավականին կատակասեր ու ժպտերես տղա էր: Ստացել էր 9-ամյա կրթություն. այնուհետև շարունակել է կրթությունը ուսումնարանում… կիսատ թողնելով ուսումնարանը, Կարենը 2019 թվականի հունվարի 13-ին անցել է ծառայության հայկական բանակում և ծառայել է Դիլիջանում: Ծննդյան օրը գնացել էր Ջաբրայիլ:

Կարենի քույրը հետաքրքիր մի դրվագ պատմեց. « Երբ Կարենը պետք է ընդունվեր ուսումնարան, ուսումնարանի տնօրենը նկար էր ուզել 3-ը 4-ի վրա, եղբայրս ասաց` դու ինձ հեռախոսով նկարի, տար պրինտերով հանի… հո ամեն բանի փող չենք տալու…» Հանգչիր Խաղաղությամբ մեր հերոս Կարեն…

Like this post? Please share to your friends: