ԿԱՐԵՎՈՐ․ Գերության մեջ հայտված 17 անձի հետ կապված ՄԻԵԴ-ը դիմումները բավարարել է և որոշել կիրառել հրատապ միջոց․ հայտնի են նրանց անունները

Իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը հայտարարություն են տարածել Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին, որում ասվում է․ «27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների

պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Արսեն Կարապետյանը ,Նորիկ Արաքելյանը, Գեղամ Էլիբեկյանը, Վահե Աբրահամյանը, Հովսեփ Սահակյանը, Սամվել

Քաստակցյանը, Սամվել Կնազյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը, Հարություն Գևորգյանը, Արման Հարությունյանը, Միքայել Մարտիրոսյանը, Լյուդվիգ Մկրտչյանը, Պետրոս Ղազարյանը, Սարգիս Սողոմոնյանը Խաչիկ Հակոբյանը: Հիշեցնենք, որ հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային

վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով: Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ:

Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև՝ 27.11.2020թ: Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը Դատարանի սահմանված ժամկետում, չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ»։

Human rights activists Siranush Sahakyan և Artak Zeynalyan issued a statement on the protection of the rights of Armenian prisoners in the European Court, which reads ․ «27.09.2020 Early in the morning, the European Court of Human Rights upheld our appeals for the protect

ion of the rights of a serviceman taken prisoner during a large-scale war against Artsakh initiated by Azerbaijan and decided to take urgent measures. The captives are Samvel Asatryan, Arsen Karapetyan, Norik Arakelyan, Gegham Elibekyan, Vahe Abrahamyan, Hovsep Sahakyan, Sa

Like this post? Please share to your friends: