«Կարող ա էնքան շատ լինեն, որ արբանյակային նկար պատվիրենք». համացանցը ծաղրում է ՀՀԿ-ին

«Տեղեկություններն այն մասին, որ ՀՀԿ-ն հոկտեմբերի 15-ին հանրահավաք է իրականացնելու, չեն համապատասխանում իրականությանը։

Հավաքների ազատության սահմանադրական իրավունքից օգտվելու որոշման դեպքում ՀՀԿ-ն պատշաճ կերպով կիրազեկի հանրությանը՝ օրենքով սահմնաված կարգով»,- այսօր այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Հնարավոր հավաքների թեման լայն արձագանք է գտել համացանցում:

«ՀՀԿ-ն որ փողոց փակի, ասեք, գնանք, դրոնով նկարենք։ Չնայած, կարող ա էնքան շատ լինեն, որ արբանյակային նկար պատվիրենք))»,- գրել է «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

«Մեկն էլ կար ձեզ նման, հավաքել էր Բաղրամյան 26-ի դիմաց՝ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, փեսեն էր… Մտել էին հսկա պաստառների հետևը, որ երեսները տեսնող չլինի՝ խաղք-խայտառակ լինեն»,- գրել է լրագրող Լիզա Ճաղարյանը:

ՀՀԿ-ի՝ հնարավոր հավաքների թեմայով գրառում է կատարել նաև լրագրող Մկրտիչ Իսրայելյանը. «Հանրապետականները շատ-շատ փակեն Մելիք Ադամյանը, կամ եթե կողքից մշտական կոալիցիոն գործընկերներն էլ աջակցեն՝ կարող է մի 10 մետր էլ զուգահեռ փողոցից փակվի)»:

Like this post? Please share to your friends: