Կիտրոնաջրի 11 հիանալի հատկությունները

Ինչո՞ւ կիտրոնաջուր: Բնությունը շռայլ է գտնվել կիտրոնին սննդարար նյութերով օժտելիս: Այն պարունակում է մեծ քանակությամբ C, B կոմպլեքս վիտամիններ, կալցիում, երկաթ, մագնեզիում, կալիում և բջջանյութ:

Հետաքրքիր փաստ. նրանք ավելի շատ կալիում են պարունակում, քան խնձորն ու խաղողը: Եթե դուք փորձեք ամեն առավոտ խմել մեկ գավաթ կիտրոնաջուր, այդ սովորությունը ձեզ հետ կմնա հավետ, և ձեր օրգանիզմը ձեզ դրա համար շնորհակալ կլինի: Որպեսզի կիտրոնահյութը չմնա ձեր ատամների էմալի վրա, կարևոր է այն բացել ցանկացած ջերմաստիճանի ջրով, չնայած խորհուրդ է տրվում դրա համար օգտագործել տաք ջուր: Խմեք առավոտյան՝ նախաճաշից 15-30 րոպե առաջ: Ի՞նչ է անում կիտրոնաջուրը մարդու օրգանիզմի հետ:

1. Նվազեցնում է բորբոքային պրոցեսները: Եթե դուք կանոնավոր կերպով կիտրոնաջուր եք խմում, դա կնվազեցինի օրգանիզմի թթվայնությունը, ինչն էլ հենց ցավերի պատճառն է: Այն վերացնում է հոդերում եղած միզաթթուն, որը բորբոքման հիմնական պատճառներից է հանդիսանում:

2. Լավացնում է մարսողությունը: Կիտրոնահյութը ոչ միայն նպաստում է առողջ մասրսողությանը, այլև թուլացնում է տոքսինների գործողությունն աղեստամոքսային տրակտում: Իսկ դա օգնում է թեթևացնել ստամոքսի խանգարման նշանները, այնպիսիք, ինչպիսիք են այրոցի զգացողությունը, փքվածությունը և այլն:

3. Օգնում է նիհարել: Կիտրոնը պարունակում է պեկտին՝ թելիկներ, որոնք օգնում են պայքարել ուտելու նկատմամբ ունեցած ցանկության դեմ:

4. Օրգանիզմը մաքրում է թույներից: Կիտրոնաջուրն օգնում է լվանալ ձեր օրգանիզմից թույները մի ֆերմենտի ֆունկցիայի բարձրացման հաշվին, որը խթանում է ձեր լյարդի աշխատանքը:

5. Վերացնում է մաշկի վրայի բծերը: Կիտրոնի հյութի մեջ եղած հակաօքսիդանտները օգնում են ոչ միայն քչացնել մաշկի վրա եղած բծերը, այլև կնճիռները նույնպես: Կիտրոնահյութը քսում են նաև սպիների և պիգմենտային բծերի վրա՝ դրանց արտաքին տեսքը բարելավելու նպատակով: Այն օգնում է պահպանել ձեր մաշկի փայլը:

6. Կիտրոնը խթանում է ձեր իմունային համակարգը: C վիտամինը մեր իմունային համակարգի միացնող լարերն են, իսկ այն կիտրոնահյութի մեջ շատ կա: Ձեր իմունային համակարգում C վիտամինի մակարդակը հանդիսանում է առաջին գործոններից մեկը, որը փորձագետները խորհուրդ են տալիս բարձրացնել՝ հատկապես սթրեսային օրերի ընթացքում:

7. Կալիումի գերազանց աղբյուր է: Ինչպես արդեն հիշատակվեց, կիտրոնը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, ինչը լավ է սրտի, ինչպես նաև գլխուղեղի և նյարդային համակարգի աշխատանքի համար:

8. Թարմացնում է շնչառությունը: Կիտրոնաջուրը նաև օգնում է թեթևացնել ատամնացավն ու լնդերի բորբոքումը: Քանի որ կիտրոնը կարող է քայքայել ատամի էմալը, կամ ձեռնպահ մնացեք կիտրոնաջուր խմելուց առաջ ատամները լվանալուց, կամ լվացեք այն խմելուց առաջ:

9. Ապահովում է մեզ էներգիայով: Կիտրոնահյութը օրգանիզմի համար էներգիա է ապահովում, հենց որ ընկնում է աղեստամոքսային տրակտ, իսկ դա օգնում է նվազեցնել անհանգստությունն ու ընկճախտը: Անգամ կիտրոնի բույրն ունի նյարդային համակարգի վրա հանգստացնող ազդեցություն:

10. Օգնում է կրճատել կոֆեինի օգտագործումը: Դուք կարող եք չհավատալ, մինչև չփորձեք, սակայն ձեր առավոտյան սուրճը մի բաժակ տաք կիտրոնաջրով փոխարինելու դեպքում դուք կզգաք արդյունքը: Դուք առույգության հոսք կզգաք նաև օրվա երկրորդ կեսին: Բացի դրանից, ձեր նյարդերը հանգիստ կլինեն:

11. Օգնում է պայքարել վիրուսային վարակների դեմ: Տաք կիտրոնաջուրը վիրուսային վարակները քչացնելու և անգինայի հետևանքները վերացնելու ամենաարդյունավետ եղանակներից է: Բացի դրանից, կիտրոնաջուրը կամրապնդի ձեր իմունային համակարգը, ինչը կօգնի պայքարել բոլոր վարակների դեմ:

Որքա՞ն կիտրոնաջուր պետք է խմել:

Նրանք, ովքեր 70 կգ-ից քիչ են կշռում, պետք է մեկ բաժակ ջրի մեջ քամեն կես կիտրոն: Իսկ եթե ձեր քաշը 70 կգ-ից ավելի է, քամեք մեկ ամբողջական կիտրոն:

168.am

Like this post? Please share to your friends: