Կնոջը դաժանորեն սպանել էր հյուրընկալած ազգականը, դին թաղել նկուղի փոսում. Երևանում տեղի ունեցած սարսափելի դաժան սպանության մանրամասները (տեսանյութ)

Ազգականին սպանել էր, դին թաղել նկուղում փորված փոսի մեջ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, Դավիթ Բալայանի նախագահությամբ, 68-ամյա կնոջ սպանության մեջ մեղադրվող Վարդան Սիմոնյանի գործը կարճել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Նշենք, որ մինչ այդ Վարդան Սիմոնյանի պաշտպանը միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը

դադարեցնելու՝ քրեական պատասխանատվության ենթարկելու համար օրենքով նախատեսված ժամկետն անցնելու հիմքով: Միջնորդությանը միացել է նաև Վարդան Սիմոնյանը և դատարանին խնդրել իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և գործի վարույթը կարճել ոչ թե արդարացնելու, այլ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Ներկայացված միջնորդությանը դատախազը չի առարկել, սակայն տուժողի

իրավահաջորդը ոչ միայն չի առարկել, այլև հայտարարել է, որ սպանությունը կատարվել է խմբի կազմում, և այդ մասին տվյալներ կան քրեական գործում: Տուժողի իրավահաջորդի այս հայտարարությունը դատախազ Է. Պետրոսյանը «սուբյեկտիվ ընկալում» է որակել: Ըստ դատախազի՝ գործի նյութերում այլ անձանց վերաբերյալ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում կա, որը չի բողոքարկվել: Այսպիսով, տարեց կնոջ սպանությունը կատարվել էր ո՛չ ավել, ո՛չ պակաս 2005թ. սեպտեմբերին, սակայն նրա սպանությունը բացահայտվել է 2019թ. հոկտեմբերին։ Կնոջ դին

իրավապահների կողմից հայտնաբերվել էր Նոր Արեշ թաղամասում գտնվող իր ազգականի տան նկուղում: Սպանված Նինա Յաղուտյանը մեղադրյալի մոր մորեղբոր կինն էր: Տարեց կինը Վարդան Սիմոնյանի հրավերով հյուրընկալվել է վերջինիս տանը և տևական ժամանակ բնակվել նրա ընտանիքի հետ: Դատաքննության ընթացքում հայտնի դարձավ, որ տարեց կնոջը դաժանորեն սպանել է հենց իրեն հյուրընկալած ազգականը՝ ձեռքերով սեղմելով կնոջ պարանոցը: Մեղադրանքի համաձայն՝ այդ ամենից հետո տղամարդը կնոջ դին թաղել է տան ննջասենյակի ստորին հատվածում գտնվող նկուղում՝ իր փորած փոսի մեջ: Եվ միայն սպանությունից 14 տարի անց իրավապահներին հաջողվել է

բացահայտել սպանությունը և հիշյալ տան նկուղում հայտնաբերել կնոջ մարմնի մնացորդները՝ գանգը, ոսկորները, հագուստի մնացորդները: Վարդան Սիմոնյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց՝ ընտրվել էր կալանավորումը: Գործով նախաքննության ընթացքում կալանքի ժամկետը 2 անգամ երկարացվել է, ապա 10 մլն դրամ գրավի կիրառմամբ ազատ է արձակվել, իսկ 2020 թ. օգոստոսի 14-ին գրավը փոխոխվել է և որպես խափանման միջոց՝ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:

He had killed a relative, buried the body in a hole dug in the basement. The Court of General Jurisdiction of the city of Yerevan, chaired by Davit Balayan, dismissed the case of Vardan Simonyan, accused of murdering a 68-year-old woman, on the grounds that the statute of limitations had expired. It should be noted that before that Vardan Simonyan’s lawyer had mediated to terminate the case against his client, to terminate the criminal prosecution on the grounds of exceeding the term provided by law for criminal li

ability. He also joined the motion: Vardan Simonyan asked the court to stop the criminal prosecution against him, to terminate the case on the grounds that the statute of limitations had expired, not to acquit, but to prosecute. The prosecutor did not object to the motion, but the legal successor of the victim not only did not object, but also stated that the murder was committed as part of a group, there is information about that in the criminal case. This statement of the legal successor of the victim is prosecutor

Like this post? Please share to your friends: