Համացանցում Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի մասնակցությամբ տարածված տեսանյութը կեղծ է, նկարահանվԵԼ Է 2018թ-ին

Համցանցում մի շարք լրատվամիջոցների և օգտատերերի կողմից, ովքեր ակնհայտորեն քաղաքական նպատակներն են հետապնդում,  այսօր սկսեց շրջանառվել մի տեսանյութ, իբրև թե վարչապետ Փաշինյանը տիկնոջ՝  Աննա Հակոբյանի այսօր երեկոյան գտնվում էր ակումբներից մեկում։

Մեզ հաջողվեց պարզել տեսանյութի իսկությունը, իրականում դա դեռևս 2018 թվականին նկարահանված տեսանյութ է, որտեղ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ մասնակցում է ինչ-որ միջոցառման։ Ի դեպ,  մեզ հաջողվեց գտնել նաև այդ նույն օրը արված ու համացանցում հրապարակված լուսանկարներ։

Դատելով լուսանկարների հրապարակման ամսաթվից՝  կարող ենք փաստել, որ տեսանյութը նկարահանվել է ոչ ավելի ուշ, քան 2018 թվականի հուլիսի 29-ը։

Like this post? Please share to your friends: