Հայաստանի առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով ռազմաճակատ գնալու մասին հայտնեց (ֆոտո)

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ կամավորագրվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: «Ես՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանս, միանալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, վայրկյան անգամ չվարանելով՝ կամավորագրվում եմ Հայրենիքիս պաշտպանության սուրբ գործին:

Րոպեներ առաջ Լոռու համայնքապետների հետ անցկացված մարզխորհրդի նիստի ավարտին՝ վարչապետի կոչին միահամուռ կերպով և առանց երկմտելու միացան նաև մարզի համայնքների ղեկավարները, ովքեր վաղն արդեն կներկայացնեն իրենց

կողմից ղեկավարվելիք կամավորական ջոկատների կազմերը: Սիրելի՛ լոռեցիներ. այլևս ժամն է, չկա ետդարձի ճանապարհ: Բոլոր նրանք, ովքեր հասկանում են պահի լրջությունը և կարող են զենք վերցնել, խնդրում եմ այս պահից սկսած դիմել Լոռու մարզպետարան

և համայնքապետարաններ: Ես հավատում եմ մեր միասնականությանը, ես հավատում եմ, որ Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր հայորդու համար վեր է ամեն ինչից: Եվ ուրեմն՝ ի զեն: Հաղթելու ենք»,- գրել է Ղուկասյանը:

The governor of Lori Andrey Ghukasyan made a post on his Facebook page, saying that he joins the call of the RA Prime Minister Nikol Pashinyan to volunteer for the sacred cause of defending the homeland. “I, the governor of Lori Andrey Ghukasyan, joining the call of the RA Prime Minister Nikol Pash

inyan, without hesitation for a second, volunteer for the sacred cause of defending my homeland. A few minutes ago, at the end of the session of the regional council with the mayors of Lori, the heads of the communities of the region unanimously joined the call of the Prime Minister, without hesitatio

Like this post? Please share to your friends: