Հայկ Մարությանը հրատապ կոչ է արել. ինչի՞ց պետք է զգուշանալ

Այո՛, սև  ուժեր գոյություն ունեն: Այս մասին «Ազատության» եթերում հայտարարեց Երևանի քաղաքապետի՝ «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը՝ անդրադառնալով իր հնչեցրած մտքին , որ սև ու սպիտակ ուժեր կան, սպիտակներն իրենք են:

«Իմ ձևակերպումը ոչ այնքան ճշգրիտ էր, բայց, այո, սխալ չէր: Այո, սև ուժեր գոյություն ունեն, այո, բոլորս իրար հետ մայիսի 2-ին  միասին դուրս էինք եկել փողոց հենց այդ սեւ ուժերի դեմ»,- ասաց Մարությանը:Նրա խոսքով՝ «սեւ ուժերը» սպասում են ռեւանշի, և ինքը միասնության կոչ է անում այդ ուժերի դեմ պայքարում.  «Որպեսզի թույլ չտանք գրավեն Հայաստանը: Բոլորս միասնական պետք է լինեն այդ ուժերի դեմ պայքարում, որպեսզի սեւ ուժերը չկարողանան գրավել Հայաստանը»:

 

Հարցին, թե ի՞նչ նկատի ունեիք «մեր դեմ խաղ» չկա ասելով, Մարությանն ասաց, որ եթե մարդիկ դիտել են տեսանյութը, ապա նկատել են, որ գովում է մասնագետներին, թիմին: «Քաղաքական թիմի մասին չէր խոսքը, ես առաջին պայքարողներից եմ այդ երեւույթի դեմ: Ես առաջինն եմ բարձրաձայնել, որ այսպիսի բաներ չի կարելի անել»:Դիտարկմանը՝ որ քաղաքականությունում առաջին քայլերն է անում և արդոք կա՞ն մարդիկ, ովքեր ուղղորդում ու խորհուրդ են տալիս իրեն, Մարությանն ասաց, որ քաղաքականությունում պետք է ավելի զգույշ լինի. «Ճիշտ է, ես պետք է ավելի զգույշ լինեմ, ավելի ուշադիր, և այս դեպքը դա ցույց տվեց, բայց ես չեմ փոխվելու: Լինելու եմ պարզ ու հասարակ, ինչպես եղել եմ»:

Like this post? Please share to your friends: