Հայտարարություն տվեցի, որ նվիրում եմ իմ ու երեխաներիս հագուստը… մի աղջիկ զանգեց, պայմանավորվեցինք…

Վերջերս որոշեցի կարգի բերել մեր պահարանները, հանել կուտակված անպետք իրերը, որոնք այլևս չենք կրում: Մաշված հագուստ չկար, քանի որ նմանատիպերը չեմ պահում, բայց միևնույնն է, 3 մեծ տոպրակով իրեր հավաքվեցին: Եվ կանացի կար, և մանկական, անգամ մի քանի տղամարդու վերնաշապիկ էլ դրեցի:

Որոշեցի ֆեյսբուքում հայտարարություն տեղադրել, որ այս ինչ իրերը նվիրում եմ, ում պետք է, թող կապ հաստատի ինձ հետ ու վերցնի: Որոշ ժամանակ անց մի աղջիկ գրեց. նա կանացի հագուստը վերցնելու ցանկություն հայտնեց: Պայմանավորվեցինք, որ հաջորդ օրը հանդիպելու ենք, որպեսզի փոխանցեմ տոպրակը:

Եկա բանկի մոտ ուղիղ ժամը 3-ին, ինչպես և պայմանավորվել էինք: Սպասեցի 10 րոպե, 15 րոպե, կես ժամ… Իսկ այդ աղջիկը չկար ու չկար: Նրա համարը չունեի, համացանցով գրեցի, բայց չպատասխանեց: Վերցրեցի տոպրակս ու վերադարձա տուն:

Անկեղծ ասած՝ շատ էի զարմացել: Համաձայնեք, որ եթե մարդը չունենար հագուստի կարիք, չէր ցանկանա վերցնել ուրիշինը, իսկ եթե որոշել է նման բան անել, ինչու՞ չեկավ: Անգամ մտքովս անցավ, որ ինչ-որ վատ բան է եղել գուցե:

Բայց ուշ երեկոյան այդ աղջկանից նամակ ստացա.

Բարև ձեզ, ներողություն եմ խնդրում, որ այսօր չեկա, իրերը կա՞ն դեռ, կարո՞ղ եմ վաղը վերցնել:

Ես էլ պատասխանեցի, որ արդեն ուրիշին եմ տվել: Նրա վարքն ինձ ծիծաղեցրեց: Անպատասխանատուի պես չգալ հանդիպման, չնախազգուշացնել, ոչ մի կերպ չբացատրել, իսկ հետո էլ ասել՝ վաղը կգամ, կվերցնեմ:

Չգիտեմ, ճիշտ եմ վարվել արդյո՞ք թե ոչ, բայց ավելի լավ է տամ այնպիսի մեկին, ով իսկապես ունի դրա կարիքը, ու հասկանում է, որ մարդկանց չի կարելի թողնել վատ դրության մեջ:

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Like this post? Please share to your friends: