Հայտնի «օրնքով գողը» հրաժարվել է կոչումից, երդվել վերադառնալ ընտանիք․ ինչպես է տեղի ունեցել կոչումից զրկվելը

Լիպեցկի շրջանային դատարանում «օրենքով գող» Թենգիզ Գիգիբերիան հրաժարվել է կոչումից՝ երդվելով խզել կապերը հանցավոր աշխարհի հետ ու վերադառնալ ընտանիք: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Gorod48-ին:

Նշենք, որ դա տեղի է ունեցել հենց քրեական հեղինակության դատի ժամանակ: նա մեղադրվում է «օրենքով գող» լինելու մեջ:

Դատի ժամանակ Տենգո Պոտայիսկին հայտնել է, որ թագադրվել է 1996 թվականին, ընդունում է իր մեղավորությունը, պատրաստ է ընդունել պատիժը:

Հեղինակությունն ասել է, որ 2019 թվականի ապրիլից որևէ գործունեություն չի ծավալում քրեական աշխարհում:

Դատավորը նրանից հետաքրքրվել է, թե ինչպես է տեղի ունենում «օրենքով գողի» կոչումից զրկումը: Տենգոն ասել է, որ դա պետք է հայտարարի կամ տվյալ հեղինակությունը, կամ՝ ինչ-որ մեկը:

Թարգմանությունը՝ analitik.am

Տենգո Պոտայիսկին կարող է ազատազրկման դատապարտվել մինչև 15 տարի ժամկետով:

Like this post? Please share to your friends: