Հայ ժողովուրդը, պարոնա՛յք նախագահներ Էրդողան ու Ալիև, ձգտում է միայն մեկ բանի…Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանի դիպուկ խոսքը արցախյան մարտերի մասին

Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած գործողությունները դատապարտում են արվեստի ոլորտի և՛ հայ, և՛ օտարերկրացի ներկայացուցիչներ՝ իրենց աջակցությունը հայտնելով Արցախին և Հայաստանին: Արցախին ու Հայաստանին զորակցություն է հայտնել հայտնի ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Քեշիշյանը։ Նրա՝ հայ ժողովրդին ուղղված ուղերձը զետեղված է Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

«Սեպտեմբերի 27-ի առավոտից սկսած Թուրքիան և Ադրբեջանը, թուրք-սիրիական, աֆղանական և պակիստանյան ջիհադականների ստորաբաժանումների աջակցությամբ, պատերազմ են սանձազերծել Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության դեմ։ Արյան համը, հանցագործության համը, ատելության և ռասիզմի կոչերը ողողում են Էրդողանի և Իլհամ Ալիևի բերանները:

Նրանք 1915 թվականի ցեղաս-պանությունը կազմակերպած Թալեաթի, Էնվերի ու Ջեմալ փաշայի եռապետության ժառանգորդներն են։ Նրանց մտադրությունները պարզ են։ Նրանք չեն էլ թաքցնում դա, նրանց մտադրությունն է՝ ավարտին հասցնել 1915 թվականի Հայոց ցեղաս-պանությունը, մեկընդմիշտ լուծել հայկական հարցը: Նրանց ազգայնական, կրոնական ամբարտավանությունը ու ինքնավստահությունը համեմատելի են միայն նրանց դաժանության հետ՝ ռմ-բակոծել Արցախի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով ամենավատ զենքերը. կասետային ռում-բեր, կասետային զինամթերք, մարդաս-պան անօդաչու թռչող սարքեր»,- գրել է Քեշիշյանը:

Նա ընդգծել է, որ հակառակորդները պատերազմը վերածում են մա-հացու խաղի մեր եղբայրների ու քույրերի համար: Ռոբեր Քեշիշյանը հավաստիացրել է, որ Արցախում և Հայաստանում նոր ցեղաս-պանություն չի լինի, որովհետև Ադրբեջանի և Թուրքիայի առջև կանգնած է աշխարհի լավագույն բանակներից մեկը՝ բանակ, որը գերազանցում է թշնամուն իր վճռականությամբ ու համոզմունքներով, և որը զո-հաբերության կգնա։

«Բացառիկ հրամանատարության տակ գտնվող այս մար-տական, խիզախ, հերոսական երիտասարդության թիկունքում՝ քաջության այս 1-ին գծի հետևում կանգնած են այլ գծեր՝ Հայաստանի քաղաքացիական անձանց և սփյուռքահայերի գիծը։ Ես դրանցից եմ՝ պատրաստ մյուսների նման մարտի գնալու Արցախի լուսավոր հողը պաշտպանելու նպատակով…

Սա մեր նախնիների հողն է, որը մենք երբեք չենք լքել։ Այս հողն Աստծո հողն է, նա այն վստահել է մեզ այն պահից ի վեր, երբ Նոյն իր յուրաինների հետ իջավ տապանից, որը հանգրվանել էր Արարատ լեռան՝ մեր Մասիսի վրա: Այս սուրբ հողը երբեք ձեզ չի պատկանել…»,-շեշտել է ֆրանսահայ ռեժիսորը:

Անդրադառնալով ռազմի դաշտում ընկածներին՝ Քեշիշյանը նշել է, որ սգում է երիտասարդ զինվորների, կանանց ու տղամարդկանց համար, ովքեր հերոսաբար զո հվել են թշնամու կրա կի տակ։ Նրա խոսքով՝ նրանց զո-հաբերությունը մեր ժառանգությունն է, և մենք պետք է պայքարենք Ղարաբաղի և Հայաստանի այս երիտասարդների ապագայի համար, ցույց տանք, որ մենք արժանի ենք նրանց զո-հաբերությանը:

«…Հայ ժողովուրդը, պարոնայք նախագահներ Էրդողան ու Ալիև, ձգտում է միայն մեկ բանի՝ ապահովել իրենց երեխաների խաղաղ ապագան իրենց մշտական հողում, առանց ատելության, առանց հարևանների հետ կոնֆլ իկտների։ Ձեր կողմից ընտրած պատերազմի ճանապարհը ամենավատ ելքն է:

Ամեն օր երկու կողմից էլ երիտասարդ զինվորներ են զո հվում և ինչու՞։ Հուսով եմ, որ ձեր հետնորդներն այլ տեսակետ կունենան ապագայի մասին, որ նրանք կհասկանան, որ Լեռնային Ղարաբաղի հայերն իրենք են ընտրել իրենց ճակատագիրը՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Նրանց կյանքի այդ անբաժանելի իրավունքը»,- եզրափակել է Ռոբեր Քեշիշյանը:

https://armenia23.ru/2020/10/13/%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%b8%d6%82%d6%80%d5%a4%d5%a8-%d5%ba%d5%a1%d6%80%d5%b8%d5%b6%d5%a1%d5%9b%d5%b5%d6%84-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b0%d5%b6%d5%a5%d6%80/?fbclid=IwAR1purxDE2R22SKoPmFAlGdmGsS4G5qUmMnMvKhEN5rOkaboTyxS0kidv1E

Like this post? Please share to your friends: