Հանգստի մեկնող ընտանիքը УАЗ-ով ընկել է գետը. կա 3 զոհ. տատն ու թոռը հասցրել են դուրս նետվել մեքենայից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Կրասնոդարի երկրամասում՝ Աբինսկի շրջանում, УАЗ մակնիշի ավտոմեքենան, որտեղ գտնվել են ընտանիքի 5 անդամ, ընկել է Ադեգոյ գետը: Այս մասին հայտնում է Life.ru-ն:

Աղբյուրի տեղեկություններով՝ ընտանիքը մեկնում էր բնության գիրկ՝ հանգստի: Գետի կամրջով անցնելու պահին մեքենայում գտնվել են ընտանիքի 45-ամյա հայրը, 35-ամյա մայրը, 2 անչափահաս

երեխաներն ու 61-ամյա տատը: Վթարի հետևանքով հայրը, մայրն ու 10-ամյա տղան մահացել են, իսկ տատն ու 17-ամյա աղջիկ թոռը հասցրել են դուրս նետվել մեքենայից և լողալով՝ դուրս եկել ափ:

Նշվում է, որ 10-այա տղայի դին հայտնաբերվել է մի քան ժամ անց՝ գետում՝ դեպքի վայրից 400 մ հեռավորության վրա:

In the Abinsk region of Krasnodar Krai, Russia, a UAZ car with 5 family members fell into the Adego River. This was reported by Life.ru.

Like this post? Please share to your friends: