Հանրապետականը շուտով փողոցում ևս կստանա շառչյուն ապտակ՝ սուլոցների տեսքով

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անհամբեր սպասում եմ, թե երբ են հանրապետականները դառնալու փողոցային պայքարող: Ոչ վաղ անցյալում հանրապետականի էլիտար անձնակազմը Նիկոլի զինվորական 3-4 դոլարանոց շապիկին էր տնազ անում, ու ասում էին, թե քաղաքական հարցերը փողոցում այդ շապիկը հագնելով չեն լուծում: Իսկ հանրապետականների պապան, քմծիծաղով ու արհամարանքով հորդորում էր Նիկոլին, որ փողոցը թողնի ու վերադառնա խորհրդարան, և խորհրդարանում, իրենց խոսքերով քաղաքական գործիչին հարիր մեթոդով, քաղաքական գործունեություն ծավալի… Անհամբեր սպասում եմ, թե ինչպես են հրաժարվելու իրենց թանկարժեք փողկապներից, թանկարժեք կոշիկներից և փողոց դուրս գան երկու – երեք հազար դրամանոց շապիկներով, կետերով…
Հանրապետականը շուտով փողոցում ևս կստանա շառչյուն ապտակ՝ սուլոցների տեսքով…»

Like this post? Please share to your friends: