Հիմա էլ` թմրամո՞լ

Էսպես չի լինի արդեն: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը պիտի վերջապես անցնի իր «բուն պարտականությունների» կատարմանն ու մի հատ կարգին համակարգի իր էդ աշխատակազմի գործունեությունն՝ ըստ դրա «ժանրի», դրա ուղղության: Էսպես չի լինի: Արդեն կոնկրետ մասնաճյուղե՛ր են հարկավոր՝ մեկը դավանափոխների, մեկը թմրամոլների, մեկը ավելի թունդ թմրադեղ գործածո՛ղ թմրամոլների, մեկը երկրի գաղտնիքները՝ «կայֆի տակ դուրս տալու», մեկն էլ ուղղակի՛ էշ-էշ դուրս տալու գծով: Թե չէ գնալով ուղղությունները շատանում են, բայց ոչ համակարգել կա, ոչ դասակարգել

«Շունն» էսպես արդեն ոչ միայն «տիրոջն», այլ նաև իրա նոր «ծնած-սնած լակոտներին» անգամ չի ճանաչում, դրանց մարդկանց ջանը գցում, վերջում նոր գնում «տիրոջը» խնդրում է, որ ներողություն իր տեղակ խնդրի: Ինչպես կռահեցիք էդ «շների ու դրանց բերածների» «տերն» այսօր, որն իրենց տեղակ հա՛ ներողություն է խնդրում, փաստորեն ՀՀ վարչապետն է դուրս գալիս: Խեղճ մարդը շուտով իր հեռախոսի վրա ճարահատ մի հատ այնպիսի՛ «ռինգթոն» է դնելու, որ զանգի տեղակ վարչապետի կատարմամբ հնչելու է «Հազա՜ր ներողություն, ժողովուրդ ջան» տեքստը:

Հետաքրքիր է՝ էդ թմրամոլի՞ն ինչ գծով էիք ձեր աշխատակազմում գործի ընդունել, ո՞ւմ գծով էիք գործի ընդունել. երիտասարդության հետ տարվող աշխատանքի՞, թե՞ դպրոցներում ուսուցման գործը «հատուկ խթանիչներով» «կատարելագործման» գծով:

Հիշո՞ւմ եք՝ անցյալ անգամ վարչապետի աշխատակազմի էն աղանդավորի ու էն «տաղանդավորի»՝ էն անհասկանալի մյո՛ւս «պերսոնաժի» մասին «Չունենա՛ս ըտենց շրջապատը, պարոն վարչապետ»նյութում ձեր խոնարհ ծառան հարցրել էր (սիրտս էր վկայել). «Ուրիշ ի՞նչ անակնկալ եք ժողովրդից թաքցրել»:

Նույն խոսքով էլ ա՛յս նյութն եմ ամփոփում, քանզի էլի էն մտքին եմ, որ «Չունենա՛ս ըտենց շրջապատը, պարոն վարչապետ»: «Չունենաս»-ը՝ «չունենաս», բայց ոնց որ էդ ունեցվածքը լա՜վ էլ անսպառ է, դո՜ւրս են տալիս, դո՜ւրս են տալիս՝ դարձյալ չի պրծնում: Ու հետաքրքիր է՝ վարչապետն անձամբ արդյոք տեղյա՞կ է, թե ինքն ի՜նչ հարստության տեր է, թե՞ մեզնից է միշտ իմանում ու, ոնց որ իր էն մամուլի ասուլիսում, նորից «շոկի մեջ ընկնում»…

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Like this post? Please share to your friends: