Հիշու՞մ եք «Հրեշտակների դպրոցը»-ից հայտնի Լևոնին. միայն տեսեք, թե ինչպիսինն է նա ԱՅՍՕՐ և ինչով է զբաղվում…կապշեք ուղղակի

Արդեն տեւական ժամանակ է«Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալից հայտնի դարձած դերասան Տիգրան Մակարյանը էկրաններին չի երեւում: Սերիալի ավարտից ի վեր նրան որպես դերասան, տեսել ենք միայն «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմում (2015թ.): Այդուհանդերձ, Տիգրանը հասցրել է ձեռք բերել երկրպագուներ, որոնք անհանգստացած են նրա կարիերայի ճակատագրով:

 

«Ժողովուրդ»-ը պարզել էորտեղ է այժմ դերասանը, ինչով է զբաղված, եւ արդյոք հույս կա, որ նրան կրկին կտեսնենք էկրաններին: -Տիգրա՛ն, այս պահին որպես դերասան որեւէ զբաղվածություն ունե՞ք: Հնարավո՞ր է Ձեզ առաջիկայում տեսնենք նոր նախագծի շրջանակում, նոր կերպարում: -Ո՛չ, այժմ ոչ մի նման պլան չունեմ: Իհարկե, եղել են տարբեր առաջարկներ, սակայն ինչ-ինչ պատճառներով համագործակցություն տեղի չի ունեցել: Այս պահին չեմ կարող խոստանալ, որ ինչ-որ ժամանակ հետո կլինեմ էկրանին:

 

Փոխարենը զբաղված եմ իմ երկրորդ մասնագիտությամբ. արդեն ութ տարի էաշխատում եմ համակարգչային գրաֆիկայի ոլորտում: -Ամեն դեպքում, Դուք ունեք երկրպագուներ, որոնք սպասում են Ձեր վերադարձին: -Թող նրանք չսպասեն, որ ինձ էլի հեռուստասերիալում կտեսնեն. դա ինձ համար չէ: Սերիալային ոլորտը, համենայն դեպս, Հայաստանում, ինձ չի գոհացնում: -Բայց դուք նկարահանվել եք սերիալում, հետո ի՞նչ պատահեց: -Այո՛, բայց անցնում է ժամանակ, մտքափոխվում ես: Եթե մի անգամ նկարահանվել ես, դա չի նշանակում, որ ամբողջ կյանքում պետք է շարունակես այդ ուղին:

Եթե առաջիկայում հանդես գամ որեւէ նախագծում, դա կլինի միայն գեղարվեստական ֆիլմ: Հարմար առաջարկ լինի, մեծ սիրով կընդունեմ այն: -Դերասանական կարիերայից կտրվելը, ամեն դեպքում, դժվար չէ՞ր: -Որոշ ժամանակ ցանկացած ասպարեզում աշխատելուց հետո այն լքելը, բնականաբար, դժվար է: Իմ պարագայում այնպես ստացվեց, որ դերասանական ասպարեզից կտրվելու ժամանակահատվածը համընկավ համակարգչային գրաֆիկայի ոլորտ մուտք գործելու շրջանի հետ: Այդ ժամանակ հեռուստասերիալը, որտեղ նկարահանվում էի, արդեն մոտենում էր իր ավարտին: Եվ, եթե լինեմ անկեղծ, իմ այս երկրորդ մասնագիտությունը ավելի «սիրել տվեց իրեն», քան առաջինը:

-Սովորել եք Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում Արմեն Էլբակյանի արվեստանոցում, խաղացել եք Երեւանի Է. Էլբակյանի անվան թատրոնի մանկապատանեկան ներկայացումներում: Թատրոն վերադառնալու ցանկություն էլ չունե՞ք: -Թատրոնում աշխատել եմ ուսանողական տարիներին եւ այսօր էլ կարոտով եմ հիշում այդ օրերը: Բայց, ցավոք, ես այն տարիքում չեմ, որ ամեն բան դնեմ մի կողմ, զբաղվեմ բարձր արվեստով, թեկուզ եթե ստանամ 60 հազար դրամ աշխատավարձ: Ես ինձ նման բան չեմ կարող թույլ տալ: Եթե վարձատրության առումով թատրոնում իրավիճակ փոխվի, կանեմ ամեն ինչ, որ վերադառնամ: -Տիգրա՛ն, Դուք զբաղվել եք նաեւ «Muay Thai Boxing» մարզաձեւով, դա արել եք պրոֆեսիանա՞լ, թե՞ սիրողական մակարդակով: -Չէ՛, պրոֆեսիոնալ մարզիկ չեմ եղել, եթե պրոֆեսիոնալ սպորտի ասպարեզը ընտրեի, հաստատ ուղիս կշարունակեի լողի գծով (Տիգրանը 8 տարի հաճախել է լողի-հեղ.): -Աղջիկները չեն ների, եթե չհարցնեմ…

-Սիրտս ազատ է (ընդհատում է ու ծիծաղում): -Այս տարիքում մտածո՞ւմ եք անձնական կյանքում կարգավիճակի փոփոխության մասին, թե՞, գուցե, ուզում եք ավելի ազատ կյանքով ապրել: -Անձնականը չեն պլանավորում. դու կամ սիրում ես, կամ ոչ, միությունը կամ ստացվում է, կամ ոչ: Հիմա միայն կարող եմ ասել, որ աշխատանքային պլաններս թույլ չեն տալիս անձնական կյանքի մասին մտածել, ամեն դեպքում, ես, ինչպես նշեցի, ռեալ չեմ համարում որեւէ բան ծրագրել: «ՏՆՓԵՍԱ»-Ի ՍԻԼՎԱՆ ՈՒՐԱԽ Է, ՈՐ ԻՆՔԸ ԵԹԵՐՈՒՄ ՉԿԱ Հեռուստատեսային նախագծերից եւ սերիալներից հայտնի դերասանուհի Լուսինե Արշակյանին վերջին շրջանում էկրաններին չենք տեսնում: Այնինչ՝ «Տնփեսա» սիթքոմում նրա մարմնավորած կերպարըՍիլվան, հասցրեց սիրվել ոչ միայն Անուշավան պապի (Մկոյի կերտած կերպարի), այլեւ հեռուստադիտողների կողմից:

«Ժողովուրդ»-ը հետաքրքրվել է արդյոք դերասանուհուն առաջիկայում կտեսնենք այլ նախագծերում, արդեննոր դերերում: «Շատ հավանեցի Սիլվային եւ մեծ սիրով, զգուշությամբ մոտեցա ինձ վստահված դերին: Դիտելով սիթքոմը զուտ որպես հեռուստադիտող ինքս հաճախ մեծ բավականություն էի ստանում»,-ասաց Լուսինենհավելելով, որ եթե հրավեր ստանա նմանատիպ մի նախագծից, որի շրջանակում մատուցվելիք հումորն աչքի կընկնի զսպվածությամբ, անպայման կընդունի այն: Դերասանուհին, սակայն, տեղեկացրեց, որ այժմ որեւէ նախագծից հարմար առաջարկ դեռ չունի: Այդ փաստը, ամեն դեպքում, չի մտահոգում նրան, հակառակը նույնիսկ ուրախացնում է. «Երկար ժամանակ եթերում լինելովկարոտել էի իմ սիրելի թատրոնն ու կերպարներիս»,-խոստովանեց նա: Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհին այժմ վայելում է ամառային արձակուրդը, որպեսզի թարմ ուժերով դիմավորի նոր թատերաշրջանը. «Ունենալու եմ գերհագեցած աշխատանքային գրաֆիկ փորձեր, ներկայացումներ եւ այլն…

Ի դեպ, նշեմ, որ նոր թատերաշրջանում պատրաստվում ենք վերականգնել «Չարենցի ուղղիչ տունը» ներկայացումը (հեղինակ` Աղասի Այվազյան), որտեղ մարմնավորում եմ իմ շատ սիրելի Մանիշակին»,-մանրամասնեց նա: Լուսինեն, խոսելով հայ թատրոնի այսօրվա խնդիրների մասին, նկատեց, որ այն միշտ կանգուն է, պարզապես երբեմն բժշկության կարիք ունի. «Պակասում են ներկայացումները, որտեղ կարծարծվեն հոգեւոր թեմաներ: Թատրոնի «հիվանդանալու» պատճառը հենց հոգեւոր սննդի բացակայությունից է»,-շեշտեց նա: Ի դեպ, քչերը գիտեն, որ Լուսինեն սովորել է Երեւանի թատերական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանի բաժնում

he actor Tigran Makaryan, who has been known for a long time as “The Angels School” TV series, is not seen on the screens. Since the end of the series, we have seen him as an actor only in the “Unfinished Jump” feature film (2015). Nevertheless, Tigran has managed to get fans who are worried about his career. “Zhoghovurd” has found out where the actor is, what he is doing and whether there is hope that we will see him again on the screens.

-Tigran, at the moment you have an actor. Maybe we’ll see you in the new image soon in the new project. -No, now I have no plan. Of course, there were different proposals, but for some reason cooperation did not take place. At the moment I can not promise that I’ll be on the screen sometime later. Instead I’m busy with my second profession. I have been working in computer graphics for eight years already. – In any case, you have fans waiting for your return. “Let them not wait for me to see another TV series.” it’s not for me. The soap opera, at least in Armenia, does not satisfy me. “Hayern Aysor”: But you were

Like this post? Please share to your friends: