ՀՀԿ-ականներն ապշել էին. Նիկոլ Փաշինյանի պատասխանը գոհացրել է նրանց

Կառավարության հետ հարցուպատասխանի գլխավոր թեման ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված խոսակցությունն էր: Այդ թեմայի մասին պատգամավորները բազմաթիվ հարցեր ուղղեցին: Գլխավոր պատասխանողն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, ով մանրամասներ եւ պարզաբանումներ ներկայացրեց տեղի ունեցածի մասին: Եվ հարցուպատասխանից հետո ԱԺ պատգամավորները, անգամ ՀՀԿ-ականները միջանցքում զրուցել, անկեղծացել էին: Մասնավորապես «Ժողովուրդ» օրաթերթն ականատես եղավ, թե նույնիսկ ՀՀԿ-ական պատգամավորներն էին ասում, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերին շատ լավ եւ ճիշտ պատասխաններ տվեց, գոհացրեց իրենց: «Իրեն վարչապետի պես պահեց», մեկնաբանում էին ՀՀԿ-ականները եւ մատնանշում, թե նախօրեին Դավիթաշենում հնչեցրած շատ կոշտ, էմոցիոնալ ելույթը սազական չէր վարչապետին, նա կարող էր միանգամայն այլ բառապաշարով ու այլ տոնայնությամբ խոսել:
armlur.am

Like this post? Please share to your friends: