Հնարավոր է դատավորներին ունեցվածքից զրկելու դեպքեր լինեն

Դավատավորների նկատմամբ կիրառվելիք վեթինգի արդյունքում հնարավոր է նաև դատավորներին ունեցվածքից զրկելու դեպքեր լինեն: Այս մասին այսօր լրագրողների հարցին ի պատասխան ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Հիմա մշակվում է անօրինական ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենք: Այդ օրենքի շրջանակներում կլինեն նաև քաղաքացիական վարույթներ այն իրավախախտումների մեջ կասկածվող անձանց նկատմամբ, որոնց արդյունքում կարող է ձեռք բերված լինել այդ անօրինական գույքը»,- ասաց նա:

Ապօրինի հարստացումը քրեականացնող օրենսդրությունը, նրա խոսքով, բավարար չէ այդ հարցերը լուծելու համար: Այդ պատճառով նոր օրենսդրական նախաձեռնություն է մշակվում: Առաջիկայում նաև կքննարկվի՝ դատավորների նկատմաբ կիրառվելիք վեթինիգի մասին առանձին օրենք կլինի՞, թե՞ փոփոխություններ կկատարվեն գործող օրենքներում:

https://www.lragir.am/

Like this post? Please share to your friends: