Հուզմունքներդ չեք կարող զսպել, երբ տեսնեք, թե ինչ է եղել «Մանկական Նոր ալիք 2020»-ում․ Անին հենց բեմի վրա․․․

Հոկտեմբերի 7-ին Ղրիմում մեկնարկել է «Մանկական Նոր ալիք-2020» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 10-ամյա երգչուհի Անի Պետրոսյանը՝ Ստեփանակերտից: Նրա պրոդյուսեր Լիրա Քոչարյանն, ով «Արցախի ձայներ» նախագծի ղեկավարն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արտեկում մեկնարկեց «Մանկական նոր ալիք»-ը:

 

Խաղաղ պայմաններում սա կգրավեր բոլորի, հատկապես արցախցի փոքրիկների ուշադրությունը, բայց՝ ոչ հիմա: Այս մրցույթի եզրափակիչ փուլ էր անցել արցախցի 10-ամյա մի աղջնակ՝ Անի Պետրոսյանը, և թռիչքը Մոսկվա նախատեսված էր հենց 27-ին, ու ամեն ինչ սկսվեց: Չէինք ուզում գնալ, սակայն մեր երկրի ղեկավարությունը որոշել էր, որ այդ հեղինակավոր մրցույթին մասնակցությունն անհրաժեշտ է: Ես չմեկնեցի, բայց Անիի հետ են նրա ծնողներն ու արցախցի սիրված Միշան:

 

Նա ստանձնել է մարզիչի պարտականությունները: Այսօր Արտեկում առաջին մրցութային օրն էր, հաջողություն մաղթենք մեր երեխաներին: Ամբողջ աշխարհի երեխաները պետք է ստեղծագործական կյանքով ապրեն, ոչ թե կուչ գան նկուղներում կամ մեռնեն կասետային ռումբերից:

Սիրտ չունեմ՝ ամեն մանրամասնությամբ ներկայացնելու մրցութային իրադարձությունները: Բոլորիս հույզերն ու զգացմունքներն ուղղորդված են ամենակարևորին՝ դիմագրավել ու հաղթահարել աշխարհների ու գաղափարաբանությունների այս գոյամարտում:

Բայց խոստանում եմ հավաքել ու հետո մեր երեխաներին ցույց տալ օրագրերը, թող հավատան՝ ամեն-ամեն լուսավոր բան անպայմանորեն ետ է վերադառնալու:

Կարծում եմ, սա էլ պայքարի մի ձև է՝ երաժշտության ու մշակույթի զենքով դիմակայել սպանություններին: Եկեք մաղթենք մեր երեխաներին ոգու ամրություն, դժվար է նրանց համար հեռվում լինելը՝ իմանալով, որ Արցախում են նրանց հարազատները: Միշայի եղբայրն առաջնագծում է առաջին իսկ օրվանից»:

Անին մրցույթին ներկայացել է «ես Անին եմ Հայաստանից՝ Ստեփանակերտից» խոսքերով, իսկ երգի մեկնարկին հայերենով գոչել՝ «Հաղթելու ենք»։

On October 7, the “Children’s New Wave 2020” song contest kicked off in Crimea, where 10-year-old singer Ani Petrosyan from Stepanakert represents Armenia. Its producer Lira Kocharyan, who is the head of the “Voices of Artsakh” project, wrote on her Facebook page ․ “Children’s

New Wave” started in Artek. In peacetime, this w

Like this post? Please share to your friends: