Հուսով ենք կարձագանքեք մեր խնդրանքին. ազատամարտիկների բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

Ազատամարտիկների դաշինքը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հորդորելով աջակցել  ազատամարտիկ, ՀԱԿ վարչության անդամ Մյասնիկ Մալխասյանի կյանքը փրկելու  համար,  քանի որ Մյասնիկ Մալխասյանը առողջական լուրջ խնդիրներ ունի:

 

«Մեծարգո պարոն վարչապետ, մեր նամակ-դիմումը մի մարդու մասին է, ով հուլիսի 13-ից գտնվում է կյանքի ու մահվան սահմանագծին։ Խոսքը մեր մարտական ընկեր Մյասնիկ Ժորայի Մալխասյանի մասին է։ Նա 1988թ. Ղարաբաղյան շարժման Ապարանի տարածաշրջանի հիմնադիրներից մեկն էր, իսկ 1989թ-ից կամավորական ջոկատի առաջին շտաբի պետը։ Հերոսական մարտական ուղի անցած մեր մարտական ընկերը պատերազմից հետո երեք անգամ ընտրվեց ԱԺ պատգամավոր, որտեղ նա բարձր պահեց ազատամարտիկի ու ազգի նվիրյալի իր կերպարը։Պարոն վարչապետ, Ձեզ հետ նա եւս իր սկզբունքայնության պատճառով 2008թ մարտի 1-ից հետո քաղբանտարկյալի կարգավիճակում էր։ Թե՛ պատերազմի ժամանակ եւ թե հետպատերազմյան բազում հոգեբանական վիճակները երեւի պատճառ դարձան առողջական այն վիճակին, որում գտնվում է մեր մարտական ընկերը։

 

 

Մեծարգո պարոն վարչապետ, մենք՝ ի դեմս Ազատամարտիկների դաշինքի ամբողջ ազատամարտիկների անունից խնդրում ենք Ձեզ եւ բոլոր համապատասխան գերատեսչություններին աջակցել մեր մարտական ընկերոջ կյանքը փրկելու հարցում։

Հուսով ենք կարձագանքեք մեր խնդրանքին։

Հարգանքներով՝ Ազատամարտիկների դաշինքի խորհուրդ»:

Like this post? Please share to your friends: