Հրատապ ահա և բոլորի հարցերի պատասխանները. Ինչի մասին է իրականում խոսել Դավիթ Տոնոյանը. ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով իսրայելական անօդաչու թռչող սարքերի մասին, վիճարկում է դրանց արդյունավետությունը, իսկ նրա խոսքին զուգահեռ ցուցադրվում են կադրեր, թե ինչպես են հակառակորդի ԱԹՍ-ների կողմից հարվածներ հասցվում հայկական զինուժի մարտական տեխնիկային և անձնակազմին։

Նշված տեսանյութն ակնհայտ տեղեկատվական մանիպուլյացիա է, քանի որ 2016 թվականին կատարված նկարահանման մեջ, այդ ժամանակ ՀՀ ՊՆ 1-ին տեղակալ Դավիթ Տոնոյանը խոսել է 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններիընթացքում հայկական ուժերի դեմ կիրառված իսրայելական, հիմնականում Harop տեսակի «կամիկաձե» ԱԹՍ-ների մասին, մինչդեռ նրա խոսքերի տակ ցուցադրվում են 2020 թվականին կիրառված բոլորովին այլ, թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի հարվածային ԱԹՍ-ներ։ Այսինքն՝ Դավիթ Տոնոյանը, 2016 թվականին խոսել է

սպառազինության մեկ տեսակի մասին, իսկ շրջանառվող տեսանյութում նրա խոսքերը վերագրվում են 4 տարի անց կիրառված սպառազինության բոլորովին այլ տեսակի, որն, ի դեպ, Ադրբեջանի սպառազինության մեջ է հայտնվել Արցախի դեմ պատերազմից անմիջապես առաջ՝ ընդհուպ մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը։https://servers6.adriver.ru/images/0006984/0006984622/0/index.html?html_params=xpid%3DDkx10OCxSqtNem_AjmSQBaQpI16XRuK7meLOlysLelbVzR3Co1AvR8BJVpJGFzkz9f4I8z5btSurEsooC4c7LMAPb50BkLfMAcA%26target%3D_blank%26bid%3D6984622%26sid%3D221735%26width%3D100%2525%26height%3D100%2525%26rnd%3D1705355%26pz%3D0%26ad%3D71216

rl%3D//ad.adriver.ru/cgi-bin/click.cgi%253Fsid%253D221735%2526ad%253D712169%2526bid%253D6984622%2526bt%253D52%2526bn%253D4%2526pz%253D0%2526xpid%253DDkx10OCxSqtNem_AjmSQBaQpI16XRuK7meLOlysLelbVzR3Co1AvR8BJVpJGFzkz9f4I8z5btSurEsooC4c7LMAPb50BkLfMAcA%2526ref%253Dhttps%253A%25252f%25252fmediatime.am%25252f%2526custom%253D%2526rleurl%253D%26CompPath%3Dhttps%253A//servers6.adriver.ru/images/0006984/0006984622/0/%26ar_pass%3D

2016 թվականին կիրառված Harop և 2020 թվականին կիրառված Bayraktar TB2 տիպի անօդաչուների միջև տեխնոլոգիական և կիրառական ահռելի տարբերություն կա, և բացարձակ անընդունելի է սպառազինության մեկ տեսակին տրված մեկնաբանությունները վերագրել բոլորովին ուրիշ տեսակի։ Իսրայելական Harop տեսակի ԱԹՍ-ները, որոնք կիրառվել են 2016-ին, հեշտ հայտնաբերելի են, մասնավորապես նաև շնորհիվ շարժիչի աշխատանքի բարձր աղմուկի, որը լսելի է մեծ տարածության վրա,ինչը հնարավորություն է տալիս անձնակազմին պատսպարվել մինչև հարվածը, մյուս կողմից նաև թիրախավորել դրանք։

Մինչդեռ Bayraktar-ները գործում են անհամեմատ մեծ բարձրության վրա և դրանց հայտնաբերելը շատ ավելի բարդ է։ Իսրայելական Harop-ները, ինչպես 2016-ի, այնպես էլ 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում, համեմատաբար հեշտ հայտնաբերվում և խոցվում էին հայկական ՀՕՊ ստորաբաժանումների միջոցով։ Մասնավորապես, 2020 թվականի մարտական գործողությունների ընթացքում հայկական ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է շուրջ 200 իսրայելական Harop տեսակի ԱԹՍ։ Մինչդեռ թուրքական

արտադրության Bayraktar-ները հայտնաբերելն ու ոչնչացնելը անհամեմատ բարդ է՝ շնորհիվ դրանց բոլորովին այլ տեխնոլոգիական բնութագրերի։ Բայց նույնիսկ այդ պարագայում հայկական ուժերին հաջողվել է պատկառելի քանակությամբ Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ ոչնչացնել, ինչի արդյունքում հակառակորդը, որոշ դեպքերում, ստիպված էր ընդհանրապես դադարեցնել դրանց թռիչքները։

ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես անընդունելի է համարում նման մանիպուլյացիաները՝ դրանք վերագրելով վերջին շրջանում նկատվող, հետևողական և ուղղորդված կերպով բանակի հեղինակությանը հարված հասցնելու խիստ վտանգավոր ծրագրերին, և կոչ անում հասարակությանն ու ԶԼՄ-ներին ձեռնպահ մնալ նման էժանագին հնարքներին տրվելուց և դրանք տարածելուց։

ՀՀ ՊՆ

A video is actively circulating on social networks և various media outlets, where the Minister of Defense of the Republic of Armenia David Tonoyan, speaking about Israeli drones, disputes their effectiveness, and in parallel with his speech, footage is shown of how the enemy’s ATS hit the Armenian Armed Forces. military equipment և personnel.

The mentioned video is an obvious information manipulation, as in the shooting made in 2016, at that time the First Deputy Minister of Defense of the Republic of Armenia David Tonoyan spoke about the Israeli, mainly Harop type “kamikaze” ATS used against the Armenian forces during the April 2016 hostilities, while According to him, completely different Turkish-made Bayrakta

Like this post? Please share to your friends: