Հրատապ. հաշված րոպեներ առաջ Ադրբեջանը կրակ է բացել

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հունիսի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին: Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր:

Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել: Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել: Կրակոցների հետևանքով տուժողներ չկան»:

The RA Ministry of Defense has issued a statement, which reads: “On June 5, another incident was registered on the Armenian-Azerbaijani border. Some of the shepherds of Kut village of Gegharkunik region, while grazing in the vicinity of the village, moved to t

Like this post? Please share to your friends: