Հրատապ. Քիչ առաջ Երևանում կրակոցներ էին հնչում. 20 -ից ավել կրակոցներ, արյուն. մանրամասներ դեպքի վայրից

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հարևանությամբ կրակոցներ են հնչել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել Շոպրոնի փողոցում և այս պահին նշված վայր են ժամանել

ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում զննություն են

կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ: Տեղում աշխատում են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ոստիկաններն ու

քննիչները դեպք վայրում հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 2 տասնյակից ավել պարկուճներ և ատրճանակից կրակված պարկուճներ: Հայտնաբերվել են նաև արնանման հետքեր, փայտե մահակ, որի վրա նույնպես առկա են արնանման հետքեր: Կրակոցների արդյունքում վնասվածքի հետքեր են հայտնաբերվել նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի քարե պարսպի վրա:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներում վնասվածքներով քաղաքացի կամ քաղաքացիներ ընդունվել են, թե ոչ: Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 258 հդվածի և 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ոստիկանության և քննչական բաժնում ստեղծվել է են օպերատիվ խմբեր:

l

Today, on December 7, shots were heard in Yerevan. At around 5:40 p.m., the operative control center of the Yerevan City Police Department received a call that shots had been

Like this post? Please share to your friends: