Ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը. ՔՊ խոսնակը՝ Նաիրա Զոհրաբյանին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական «Իմ քայլը» դաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը։

Մեր հերթական բազմամարդ հանրահավաքից հետո սոցցանցերն եմ ստուգում, ու, դու մի ասա, մարդ ա վատացել։

Քաղաքական դիսկուրսի լեզուն քուչի շփման մշակույթի հետ խառնած անձանց, ովքեր խոսում են արժեքներից ու սկզբունքայնությունից, խնդրում եմ քնելուց առաջ վերհիշել իրենց քաղաքական հետագիծը։

Բոցաշունչ ելույթներ ունենալուց առաջ ու հեղափոխական #իմքայլըդաշինքի անունը հոլովելուց առաջ հիշե՛ք, որ ձեր սուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը»։

:

Like this post? Please share to your friends: