Մակրոնն ու Պուտինը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում… Նրանք պատրաստ են… ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից արցախադրբեջանական սահմանում մար տերը շարունակվում են։ Ամեն զինվոր, սահմանում կանգնած՝ իր կյանքի գնով է պաշտպանում հայրենիքը: Մենք ունենք մեկ նպատակ. այն է` հաղթանակ ու մեր պայքարը, միանշանակ, արդար է:

Ռուսաստանի Դաշնության ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Նախ Ռուսաստանի Դաշնության նախագահը ցավակցել է Փարիզում հոկտեմբերի տասնվեցին տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

Հենց այդ կոնտեքստում 2 երկրների ղեկավարները հաստատել են երկկողմանի հետաքրքրության փաստը՝ ակտիվացնելու նպատակով ահաբեկչության դեմ համատեղ պայքարը: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մանրամասը քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է այն քայլերի վերաբերյալ, որոնք կատարվում են հետագա էսկ-ալիացան թույլ չտալու եւ բանակցություններն արագ վերսկսելու համար: Նրանք ընգդծել են հոկտեմբերի 10-ի և 17-ի պայմանավորվածություններին հետևելու անհրաժեշտությունը:

https://armenia23.ru/2020/10/20/%d5%b4%d5%a1%d5%af%d6%80%d5%b8%d5%b6%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%ba%d5%b8%d6%82%d5%bf%d5%ab%d5%b6%d5%a8-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%ab%d5%b3/?fbclid=IwAR3ADFOo6rBWh1lrnAmO2jffNZpindg3aUYR_yGVwW25Z47Or1T8zHuKOVM

Like this post? Please share to your friends: