Մարուքյանը ներկայացրել է չհրապարակված նամակ, որով առաջարկում է Փաշինյանին դիմել ՌԴ նախագահին Lurer.com

Անվտանգային համագործակցության ոլորտում ՌԴ հետ ունեցած իրավապայմանագրային բազան քննարկելով` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեռ 44-օրյա պատերազմի ընթացքում հանգել էր եզրակացության, որ ՌԴ դիմելն առավել նպատակահարմար է հիմնվելով 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում կնքված՝ ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ Միացյալ խմբավորման մասին համաձայնագրի դրույթների վրա։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ այն փուլում, երբ քննարկվում էր, թե ի՞նչ իրավապայմանագրային բազա ունենք ՌԴ հետ՝ անվտանգային համագործակցության ոլորտում և որ պայմանագրին հղում տալով ՌԴ նախագահին դիմելը մեզ համար ավելի նպատակահարմար կլիներ ռազմաքաղաքական առումով, նոյեմբերի 2-ին, հատուկ կապով, մինչ այս չհրապարակված նամակ եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով դիմել ՌԴ նախագահին՝ հիմնվելով 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում կնքված՝ ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ  Միացյալ խմբավորման մասին համաձայնագրի դրույթների վրա՝ մանրամասն հիմնավորելով նաև, թե ինչ առումներով է այդ պայմանագրի կիրառումը մեզ համար շահեկան։

Չհրապարակված նամակի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ ստորև»,- գրել է նա և հրապարակել նամակի լուսանկարները։

 

Like this post? Please share to your friends: