«Մեկդ էդ Նիկոլին ասեք, որ…». Արշակ Զաքարյանի աղմկահարույց կոչը

Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեկդ Նիկոլին ասեք, որ ինքը արդեն վարչապետ է ընտրվել, ժողովրդի հետ խոսելու համար հանրահավաք անել պետք չի:Մեկդ Նիկոլին ասեք, որ եթե մեզ կարոտել է, թող հարյուրավոր իրեն «կարոտած» տեսնողների նամակներին գոնե պատասխանի իր գրասենյակը, թող գոնե մի քանիսին ընդունի, լսի էդ «ժողովրդի» բարձրացրած հարցերն ու առաջարկները:

Մեկդ Նիկոլին ասեք, որ մարդիկ չգիտեն՝ ավելի հեշտ է 10 տարեկան աղջիկ դառնալ ու նամակ գրե՞լ, թե՞ Ռուսաստանից եկած հարուստ գործարար, թե արտասահմանից ԼԳԲՏ հարցերով մտահոգ հայազգի, որ արժանանան նրա ընդունելությանը արտահերթ կամ գոնե հերթով:

Մեկդ Նիկոլին ասեք, որ ազգի և երկրի համար կարևոր հարցերը ֆեյսբուքյան լայքերի քանակով չի որոշվում և մեկդ Նիկոլին ասեք, որ շատ հարցեր կան մանավանդ անվտանգության հետ կապված, որ մարդը չի կարող ի ցույց բոլորի դնել լայք հավաքելու հույսով, որ այն արժանանա ուշադրության:

Like this post? Please share to your friends: