Մետրոյի նոր կայարան, գիշերն աշխատող տրանսպորտ. էլ ի՞նչ են խոստանում ՔՊ թեկնածուները

Երևանի ապօրինի շինությունները պետք է ամբողջովին ապամոնտաժել։ Այս մասին լրագրողներին հայտնեց իրավաբան, «Իմ քայլը» դաշինքի Երևանի Ավագանու թեկնածու Սրբուհի Ղազարյանը. նա համամասնական ցուցակում երկրորդն է։

Պետք է գործի դնել Քաղաքացիական օրենսգրքի այն դրույթը, ըստ որի ապօրինի շինությունները պետք է ապամոնտաժվեն, եթե դրանք խախտում են քաղաքաշինական նորմերն ու քաղաքացիների համար վտանգ են ներկայացնում։
Ցուցակը գլխավորող արտիստ Հայկ Մարությանը խոսեց տրանսպորտի բարեփոխման մասին։ «Գծվելու է տրանսպորտի նոր ցանց և լինելու է երթևեկության տոմսերի միասնական համակարգ: Մենք մետրոյի ևս մեկ կայարան կկառուցենք։ Կամ գոնե կավելացնենք ուղևորների հոսքը գոյություն ունեցող կայարաններում» Օրինակ, «Գործարանային» կայարանում։ Խորհրդային տարիներին այն արդյունաբերական գոտու համար է կառուցվել։ Սակայն հիմա գրեթե ոչ ոք քաղաքի այդ հատված չի գնում։ Պետք է պայմաններ ստեղծել, որ քաղաքի այդ մասում նոր ձեռնարկություններ, կրթական կենտրոններ լինեն», — հայտնեց Մարությանը։
«Բացի դրանից՝ քաղաքային հասարակական տրանսպորտը պետք է գործի մինչեւ 24:00-ն: Լինելու են նաեւ գիշերային երթուղիներ, որոնք աշխատելու են մինչև գիշերվա ժամը 3-4-ը»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:
armeniasputnik.am

Like this post? Please share to your friends: